Կոչ ենք անում Մինսկի խմբին վերսկսել ԼՂ հարցի բանակցային գործընթացը. Արցախի ԱԺ

18.02.2022 15:10
4263

Արցախի ԱԺ–ն արտահերթ նիստի ժամանակ ընդունեց Արցախի վերածննդի օրվան նվիրված հայտարարությունը։

 Արցախի ԱԺ-ն կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը վերսկսելու համար։ Այս մասին ասված է Արցախի վերածննդի օրվան նվիրված հայտարարության մեջ, որն այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։

Նշենք, որ Արցախի վերածննդի օրը փետրվարի 20-ին է։ 1988-ի այդ օրը ԼՂԻՄ մարզխորհուրդն ընդունեց Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու որոշում: Արցախի ԱԺ–ն իր արտահերթ նիստի ժամանակ այսօր 30 կողմ ձայնով ընդունեց Արցախի վերածննդի օրվան նվիրված հայտարարությունը։

«Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդն Արցախի ազատության և անկախության համար մղված պայքարում։ Արցախի Հանրապետությունը հիմա էլ կա և շարունակում է իր պայքարը միջազգային ճանաչման հասնելու համար»,–հայտարարության տեքստը ներկայացրեց Գեղամ Ստեփանյանը։

Նա հավելեց, որ Արցախի ԱԺ–ն վերահաստատում է իր հավատարմությունը 1988-ի փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությանը` պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը։

Արցախի ԱԺ–ն միջազգային շահագրգիռ կառույցների, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարանների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու համար, ստեղծել է նյութական և մշակութային արժեքներ։ Դրանք այսօր վտանգված են Ադրբեջանի կողմից Արցախի որոշ տարածքների բռնազավթման արդյունքում։

Հավելենք, որ «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը ևս Արցախի ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց այսօր։

Հիշեցնենք, որ վերոհիշյալ նախագծով սահմանվում է 1991-1994թթ.-ին, 2016թ.-ին Ադրբեջանի և 2020-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակը ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմը, պետական կառավարման և ՏԻՄ–երի, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված առանձնահատկությունները։

armeniasputnik.am

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08