ՄԱԿ-ը նախատեսում է գնահատման առաքելություն Ղարաբաղում

18.02.2022 14:58
4477

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան մոտ ապագայում կայցելի Ղարաբաղ։ Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

Անդրեևայի խոսքով՝ գնահատման առաքելությունում կընդգրկվեն ՄԱԿ-ի համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների և ծրագրերի ներկայացուցիչներ:

Նախօրեին ընդունելով Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել է Լեռնային Ղարաբաղում միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների անխոչընդոտ ներգրավվածության անհրաժեշտությունը:

Տարածաշրջան ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության շուրջ շարունակվող անորոշության ֆոնին օրերս ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել՝ բարձրաձայնելու իրենց մտահոգությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի շուրջ։ Ակցիայի մասնակիցների անհանգստության պատճառը պաշտոնական Բաքվից վերջերս հնչող հայտարարություններն են. այնտեղ կասկածի տակ են դնում իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում Հայ Առաքելական եկեղեցիների պատկանելությունը՝ պնդելով, թե դրանք աղվանական են, և նշելով, թե «հայերը հետքեր են թողել հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն»:

www.azatutyun.am

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08