Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա

23.11.2020 20:17
5441

Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը տարածքային բաժանման արդյունքում մնալու է սահմանից այս կողմ։ Բայց, պարզվում է, գյուղի հողատարածքներն անցնելու են Ադրբեջանին։

Տեղեկությունը գյուղի բնակիչներն իմացել են այն ժամանակ, երբ գյուղ են եկել սահման գծողները։

Բերդաշեն գյուղի բնակիչ Կամո Աղաջանյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սահմանն անցնում է ուղիղ իր նռան այգու միջով։ 

«Իմ հողակտորը կիսել են, 2 հա–ի չափ գցել են իրենց տարածքի մեջ, այն դեպքում, երբ դա 1950-60-ական թվականներից Բերդաշենի տարածքն է եղել։ Սահմանը ճիշտ չեն անցկացնում»,– ասաց նա։

Կամո Աղաջանյանի խոսքով` ներկա պահին էլ ադրբեջանցիներն` իրենց գեներալներով, ռուսական կողմի ներկայացուցչի հետ, գյուղի մոտ են ու քայլ առ քայլ առաջանում են գյուղի վարչական տարածքով։

«Ներկա պահին ես ձեզ հետ խոսում եմ, 200 մետր այն կողմ թուրքը ինձ է նայում։ Մի մետր էլ, որ առաջ են գալիս, օգուտ են համարում։ Իսկ մերոնք ականջները կախ` նախագահով, վարչապետով` Հայաստանից մինչև Ղարաբաղ, մինչև վերջին գյուղապետը կաշիներն են փրկում»,– ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այսօր Արցախում Ադրբեջանի հետ պետական սահմանը գծվում է առանց հայկական կողմից որևէ ներկայացուցչի մասնակցության։

«Սահմանը ադրբեջանցին է գծում` Ռուսաստանի ներկայացուցչի հետ` GPS-ը վերցրած։ Մեր կողմից ներկայացուցիչ չկա։ Մի հատ գնդի հրամանատար է, էն էլ խեղճը ինչ անի։ 10 հոգով գլխին կանգնած են։ Իրենց գծած սահմանն է։ Սա է ու վերջ։ Դավայ` դու` հետ, ինքն` առաջ»,– ասում է գյուղացին։

Կամո Աղաջանյանը նաև սրտնեղած պատմում է, որ այս ընթացքում փորձել է դիմել տեղի իշխանություններին։ Իր խոսքով` բացի Արայիկ Հարությունյանից բոլորի հետ խոսել է`ԱԳՆ, ԱԺ, ԳՇ, բայց ոչ մի արձագանք։ Միայն Արայիկ Հարությունյանին չի զանգել, հեռախոսի համարը չի գտել։

«Մի ամիս առաջ մեր հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռքը սեղանին խփելով ասում էր` մենք այլևս Դեր Զորով անցնող ճամփորդը չենք։ Դեր Զորի ճամփորդից էլ անցանք, մի բան էլ ավելի։ Կեսը մորթվեցին, մյուսներն էլ սենց «միավորվելու» են հարևանների հետ։ Աննա Հակոբյանն էլ թող իմանա, որ եթե իրենք մնան, Մեհրիբան Ալիևայի հետ ոչ թե Ստեփանակերտում է չայ խմելու, այլ Երևանում»,– զրույցը եզրափակում է Բերդաշենի բնակիչը։

Կամո Աղաջանյանն ու իր համագյուղացիները դեռ դիմակայում են, այգում են գիշերում, որ ադրբեջանցին գյուղ չմտնի։ Իրավիճակը մնում է ծայրաստիճան լարված։ Պետական մարմիններից առ այս պահը ոչ մի արձագանք չկա։

Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարները Sputnik Արմենիայի թղթակցի զանգերին դեռ չեն պատասխանում։

Իսկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ բերդաշենցիները նաև իրենց են դիմել։ Վարչապետի գրասենյակից Արցախի հետ կապ են հաստատել, ուզում են հասկանալ`  ինչ է տեղի ունենում։



 

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08