Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց աղոթք Արցախի և Հայոց բանակի համար

27.09.2020 16:27
7084

Սեպտեմբերի 27-ին՝ Սուրբ Պատարագից հետո, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվեց աղոթք Արցախի անսասանության և Հայոց բանակի ոգու ամրության համար։

Նախագահությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող միաբանները միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ հայցելով, որ Տերն ապահով ու անվտանգ պահի Հայոց Արցախ աշխարհը, անառիկ՝ հայրենի սահմանները, ամուր և քաջ՝ հայ զորականներին՝ շուտափույթ խաղաղություն պարգևելով Արցախի մեր ժողովրդին։

Ծնրադիր աղոթքից առաջ Նաթան արքեպիսկոպոսն իր խոսքն ուղղեց ներկաներին՝ նշելով, որ խաղաղարար լինելու երանությունը հայոց ազգը դարեր շարունակ է փաստել։

«Այսօր մենք աղոթում ենք մեր զավակների համար, որ այս պահին կյանքի ու մահու կռվի մեջ են, աղոթում ենք առ Աստված, որ ուժ տա նրանց բազուկներին և պահպանի նրանց։ Մենք աղոթում ենք, որ Աստված մեր զորավարներին և մեր զինվորյալներին այնպիսի զորություն տա, որ այլևս ոչ մի թշնամի չհամարձակվի հարձակվել մեր հայրենի տան վրա։ Եվ, վստահ ենք, որ Աստված մեզ հետ է, վստահ ենք, որ մեր զինվորները դուրս կնետեն ինչպես, որ գիտենք վերջին տասնամյակների ընթացքում, մեր սահմաններից որևէ հարձակվողի», - ասաց Սրբազանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակ անց մեր ողջ ժողովուրդը իր գոհաբանական աղոթքը կբարձրացնի առ Աստված մի նոր հայրենական, ազգային հաղթանակի համար։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08