Պատերազմի առաջին օրն Ադրբեջանը պլանավորում էր շրջափակել Արցախը, սակայն այդ պլանը տապալվեց

15.10.2020 18:49
4913

Ադրբեջանի Զինված ուժերը, որոնց աջակցում են նաև Թուրքիան և վարձկան-ահաբեկիչները, չեն կարողացել կատարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմում առաջին օրն իրենց առջև դրված խնդիրը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը:

«Թուրք-ադրբեջանաահաբեկչական դաշինքն առաջին հարվածով նպատակ ուներ ճեղքել պաշտպանական գիծը հյուսիսային և հարավային ուղղություններով: Հարավային ուղղությամբ փորձում էր կտրել ԼՂ-ի մասով Իրանի սահմանն ու հասնել Հայաստանի` Մեղրիի սահմանին: Հյուսիսային ուղղությամբ փորձում էր դուրս գալ դեպի Ստեփանակերտի ճանապարհին, դուրս գալ դեպի Քարվաճառ` փակելով Լաչինի ճանապարհը՝ դրանով շրջափակելով Արցախը: Նա չհասավ առաջին օրվա իր նպատակին: Հիմա էլ փորձում է դա իրականացնել ու չի հաջողվում»,- ասաց Հարությունյանը:

Վարչապետի գլխավոր խորհրդականը հավելեց, որ պետք է գիտակցել, որ այս պատերազմը պլանավորվել է Թուրքիայում և հետապնդում է Թուրքիայի շահերը:

«Իրենց գերխնդիրն է, որպեսզի ստեղծեն նոր Օսմանյան կայսրություն, կուլ տան Ադրբեջանը: Եթե Թուրքիայի և Ադրբեջանի մասին ասվում էր, որ կա մեկ ազգ, երկու պետություն, հիմա կարելի է ասել` կա մեկ ազգ, մեկ պետություն»,- նշեց Վաղարշակ Հարությունյանը:

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08