Պատիվ է Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելը. ՌԴ Պետդումայի պատգամավոր

17.10.2020 22:34
4966

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ Վիտալի Միլոնովը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, որից հետո հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում՝ Բաքվի հետ չհամաձայնեցված Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Պատգամավորը, մեկնաբանելով Բաքվի որոշումը, հայտարարել է. «Եթե Ադրբեջանն այն երկիրն է, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում խաղաղ բնակիչներին, երեխաներին սպանելու, ռմբակոծելու համար, ապա ես չեմ ցանկանում լինել նրանց սպիտակ ցուցակներում, ես գերադասում եմ սև ցուցակները։ «Լուրեր»-ի մեկնաբան Հայկ Նավասարդյանը Ստեփանակերտում հարցազրույց է ունեցել Միլոնովի հետ:

- Բարի օր, պարոն Միլոնով: Լեռնային Ղարաբաղում արդեն 20 օր է՝ պատերազմ է: Ընդ որում՝ Ադրբեջանի կողմից պատերազմում են նաև թուրքական զինվորականներ, ինչպես նաև վարձկա ահաբեկիչներ: Երեկ հրթիռակոծվել է Ստեփանակերտը: Ավելի վաղ հայտարարել էիք, որ թուրքական և իսրայելական անօդաչու թռչող սարքերն այլևս չեն լինելու Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում: Կոնկրետ ի՞նչ նկատի ունեիք:

- Արտահայտել եմ ցանկությունս, որ մոտ ապագայում հնարավորություն ընձեռվի վերահսկողություն սահմանել Ղարաբաղի երկնքում: Բարի հարևանների և ոչ անտարբեր երկրների օգնությամբ, որոնք ապաէսկալացիայի կողմնակից են, կարելի կլինի մաքրել հանրապետության երկինքը ռազմական թիրախներից, որպեսզի երկինքն այլևս մահաբեր չլինի մարդկանց համար: Հավանաբար, Ադրբեջանի ղեկավարությունը որոշումներն ինքնուրույն չի կայացնում, քանի որ նորմալ չէ մահի ուղարկել սեփական տղաներին: Դա տրամաբանական չէ: Մարդիկ, որ հիմա գալիս են այստեղ պատերազմելու, չեն ցանկանում մահանալ: Բոլոր նրանք, ովքեր հիմա հիվանդանոցներում կամ ռազմի դաշտում մահանում են շփման գծի այն կողմում, երազում են, որ այս հակամարտությունը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, բայց ոչ իրենց կյանքի գնով: Եվ հիմա, ոգևորվելով մեկ մարդու՝ Էրդողանի աջակցությունից և, բացելով մասամբ կազդուրված վերքը, Ալիևը ոչ մի լավ բան չարեց իր երկրի համար:

Այն, ինչ հիմա արվում է, դա մեծ օսմանական Էքսպանսիա է: Դա 7-րդ ռուս-թուրքական պատերազմն է: Մեկ դար առաջ Թուրքիան ընդմիշտ խայտառակեց իրեն հանցագործությամբ, որը հավասար է Հիտլերի հանցագործություններին: Սակայն, ի տարբերություն Գերմանիայի, չզղջաց իր արարքների համար: Նրանք համարում են, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Պետությունը, որն ապրում է այդ ցեղասպանության գիտակցումով՝ իբրև չապաշխարած մեղք, ապագայում նույնպես ձգտելու է նման քայլերի:

Զարմանալի չէ լսել Էրդողանից և նրա շրջապատից, որ շարունակում են հայ ազգի ցեղասպանությունը: Նրանք օգտագործում են արտաքին գործոններ՝ Ադրբեջանը, այլ երկրներ, ահաբեկիչներ՝ հայ ժողովրդին ոչնչացնելու համար: Ես պատրաստ չեմ հավատալ ադրբեջանական քարոզչությանը: Այն ռուս գործիչները, որոնք հայտարարում են, որ Ադրբեջանն է հարձակման ենթարկվել, հավանաբար, թունավորվել են, բայց ոչ ադրբեջանական քյաբաբով, որոնցով նրանց առատ հյուրասիրում են Թուրքական դեսպանատանը: Ես հատուկ ժամանել եմ այստեղ, որպեսզի սեփական աչքերով տեսնեմ իրավիճակը: Եղել եմ Ակնայում, զրուցել զինվորների հետ: Ոչ մեկ անգամ եմ եղել ռազմական հակամարտությունների գոտիներում՝ Սիրիա, Դոնբաս, Կոսովո: Սակայն այն, ինչ ես այստեղ եմ տեսնում, բացահայտ ագրեսիա է: Դա երկրի ցանկությունն է՝ ամբողջությամբ ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Նրանք պատերազմում են ոչ թե զինվորականների, այլ խաղաղ բնակչության դեմ:

- Առաջին անդամ եք Լեռնային Ղարաբաղում և միանգամից հայտնվեցիք Ադրբեջանի սև ցուցակում: 

- Դա ինձ համար պատիվ է: Այն մարդիկ, որոնք ԱԹՍ-ներ են ուղարկում այս հողի վրա, ինձ ընկեր չեն: Եթե ես նրանց համար վատն եմ, ուրեմն իմ այստեղ գտնվելն ապարդյուն չէ: Սա իմ՝ որպես պատգամավորի և քաղաքական գործչի պարտքն է՝ այլ երկրների ուշադրությունը հրավիրել այս իրավիճակին և, հնարավոր է, հասցնել մեր տեսակետը, որ մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղին: Հանրապետությունն այսքան ժամանակ փաստացի որոշել է իր ճանապարհը՝ դա ազգերի ինքնորոշման ճանապարհն է: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը երբեք չի ներգրավվել Ադրբեջանի բնակչության ցեղասպանության մեջ: Աղդամի մզկիթը պետության պաշտպանության ներքո է: Տեսեք, թե ինչ են անում ադրբեջանցիները և նրանց թուրք հովանավորները, երբ գալիս են քրիստոնեական հողի վրա: Այս տարածքի բնակչության զգալի մասը կազմել են հայերը: Հայաստանում երբեք էթնիկ զտումներ չեն եղել:

- Ինչպե՞ս եք տեսնում հակամարտության կարգավորումը:

- Հիմա պետք է անհապաղ օգնել Հայաստանին ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական միջոցներով, քանի որ Հայաստանը ոչ ոքի վրա չի հարձակվում: Ես չեմ ուզում, որ այստեղ ապրող մարդիկ, ինչպես այս գիշեր, թաքնվեն ապաստարաններում, քանի որ այստեղ են հասնում այդ թուրքական հրեշները և մահ են բերում: Ընդ որում՝ ռմբակոծում են խաղաղ բնակչությանը: Ինքս եմ տեսնում, որ թուրքական զորքը՝ Սիրիայից այդ զզվանքների աջակցությամբ, փորձում է ընդլայնել Իսլամական պետության սահմանները:

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00