Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

28.02.2021 20:42
5029

Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի բնակիչները մասամբ արդեն վերադարձել են, իսկ մյուսները, որոնք ժամանակավորապես բնակվում են Արցախի տարբեր բնակավայրերում, պատրաստվում են վերադառնալ գարնան սկզբին:

Այս մասին տեղեկացրեց համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը՝ հավելելով, որ Լիսագորում առաջիկայում նախատեսվում են գյուղի առանձնատների վերանորոգման ու գյուղատնտեսական ծրագրեր:

«Մեր գյուղն Արցախի ամենաբարձրադիր բնակավայրերից է: Ուստի ձմռան ամիսներին բնակչության կենսապայմանների ապահովման համար ջեռուցման խնդիրն առաջնահերթություններից է: Պատերազմի հետևանքով լիսագորցիներից ոչ բոլորին էր հաջողվել ձմեռվա համար անհրաժեշտ վառելափայտ մթերել, ինչպես նաև հետպատերազմյան սկզբնական ժամանակահատվածում բացակայում էին ջեռուցման համար անհրաժեշտ մյուս պայմանները: Մասամբ վնասվել են նաև գյուղի առանձնատները, որոնք վերստին բնակելի դարձնելու համար վերանորոգման կարիք ունեն:Այդ խնդրով դիմել ենք քաղաքաշինության նախարարությանը և մոտակա ժամանակահատվածում վնասված տների վերանորոգման ծրագիրը ընթացք կստանա,-հայտնեց Լիսագորի գյուղապետը՝ հավելելով, որ գյուղում արդեն վերականգնվել են էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, հեռախոսակապը: Գործում են գյուղապետարանն ու բուժկետը: Գյուղում ներկա դրությամբ բնակվողները Ստեփանակերտի հետ տրանսպորտային հաղորդակցության համար օգտվում են Գորիս-Ստեփանակերտ երթուղային ավտոբուսից, ինչպես նաև սեփական ավտոմեքենաներից: Լիսագորի համայնքապետի հաղորդմամբ՝ մասամբ գյուղ են վերադարձել նաև ուսուցիչներ ու աշակերտներ և ըստ հնարավորության՝ կազմակերպվում է նաև դասապրոցեսը:

«Այդուհանդերձ՝ դպրոցական բնականոն ուսումնական գործընթացը նախատեսում ենք կազմակերպել մյուս աշակերտների վերադառնալուց, դասարանների կոմպլեկտավորումից ու շինարարական վերանորոգման որոշ աշխատանքներից հետո»,-ասաց Նասիբյանը:Մինչ 44-օրյա պատերազմը՝ Լիսագորն ուներ 130 բնակիչ, և միջնակարգ դպրոց՝ 11 աշակերտով:

Լիսագորի գյուղապետի խոսքով՝ համայնքի զարգացման նպատակով նաև գյուղատնտեսական՝մասնավորապես անասնապահությամբ զբաղվելու ծրագրեր են նախատեսվում:

«Նախատեսվում է գյուղացիներին տրամադրել որոշ գյուղատնտեսական կենդանիներ և պայմաններ ստեղծել անասնապահության զարգացման համար»,-ասաց Նասիբյանը:

«Վերջերս համացանցում՝ կեղծ սոցիալական էջով, անհիմն տեղեկություն էր տարածվել՝ թե իբր մեզ հանձնարարվել է երեք օրվա ընթացքում Լիսագորը թողնել, հեռանալ և այլն, ինչն իրականությանն ամենևին չի համապատասխանում և ապատեղեկատվություն է»,-շեշտեց համայնքի ղեկավարը՝ մանրամասնելով, որ ավելին՝ գյուղի զարգացման նպատակով շարունակում են ծրագրեր կազմվել:

Անձամբ համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը շարունակական կապ է պահպանում Արցախի տարբեր բնակավայրերում ժամանակավորապես հանգրվանած մյուս լիսագորցիների հետ և նշում է, որ բոլորը միանշանակ ու վճռական են տրամադրված՝ վերստին գյուղ վերադառնալու և այն շենացնելու հարցում:

news.am

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37