Տեղահանվածները Արցախի գյուղական համայնքներում բնակվելու 1500 դիմում են ներկայացրել

02.05.2021 20:46
9848

Արցախի գյուղական համայնքներում բնակվելու համար տեղահանվածներից արդեն 1500 դիմում է ստացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դիլիջանում անցկացված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության  «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով  համաժողովի ընթացքում տեղեկացրեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիրլյանը՝ նշելով որ Արցախում ներկայում առաջնահերթը բնակարանային  ապահովման խնդիրն է, և գոյություն ունեցող բնակֆոնդը գրեթե  ամբողջությամբ հագեցած է։

 «Քաղաքային բնակավայրերում հյուրընկալության ծրագիրն  իրականում հնարավորություն տվեց զբաղեցնել և տեղահանվածներին տրամադրել այն բնակարանները, որոնք զբաղված չէին։ Այժմ շեշտադրումը գյուղական համայնքների վրա ենք իրականացնում, որպեսզի այստեղ վերականգնենք լքված տները և ովքեր բնակվում էին գյուղերում, վերադառնան ու բնակվեն այնտեղ։ Այս երկու ծրագրերը հնարավորություն տվեցին առկա բնակֆոնդը հնարավորին իրացնել։ Ակնհայտ է, որ այն քիչ է, բավարար չէ և այս պահին լայն թափով արդեն ընթանում են շինարարական աշխատանքներ և տարբեր նախագծեր կան»,-նշեց նախարար Թանդիլյանը՝ հավելելով, որ  գյուղական համայնքներում նոր տներ ու բնակավայրեր կառուցելու ուղենիշ են ծառայում տեղահանված քաղաքացիներից հավաքագրված դիմումները՝ իրենց նախընտրած բնակավայրի վերաբերյալ։

Անդրադառնալով  Արցախի և Հայաստանի կառավարությունների կողմից համատեղ իրագործված ֆինանսական ուղիղ աջակցության ծրագրերին Մանե Թանդիլյանը համոզմունք հայտնեց, որ Արցախում տնտեսության վերականգնման հնարավորություն կտա նաև  ներկայում գործող՝ 68 հազար դրամի չափով 4-ամսյա աջակցության ծրագիրը։

 «Այս պահին էլ գործում է 68 հազար դրամի ծրագիրը, որով 4 ամիս  շարունակ արցախցիները՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդիկ, անհատապես ստանալու են այդ աջակցությունը։ Սա հնարավորություն է տալու օգտվելու այդ 4-ամսյա ժամանակահատվածից, որպեսզի հետպատերազմյան Արցախում տնտեսությունը նույնպես վերականգնվի, որովհետև պետք է արձանագրել, որ ճգնաժամային ու վառվող  խնդիրների լուծումն, ըստ էության, տրված է՝ 300 հազար դրամի, 250 հազար և 68 հազար դրամ՝ գումարած 15 հազար դրամի չափով ֆինանսական ուղիղ աջակցությունների ծրագրերի  միջոցով։ Մարդիկ կարողացան որոշակի գումարի տիրապետել և իրենց հրատապ հիմնական խնդիրները լուծեցին»,- մանրամասնեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարը։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08