Զանգեզուրի կոմբինատը մշտապես մարզիկների կողքին է

13.12.2022 10:39
3968

1985 թվականին Քաջարանում բացվեց առողջարարական կենտրոն, մարզօջախը շատ շուտով վերածվեց քաղաքի զանգվածային-առողջարարական սպորտային կենտրոնի: 2009 թվականին իրականացված հիմնանորոգումից հետո իր տեսակի մեջ լավագույններից մեկը դարձավ հանրապետությունում: 2010-ից մարզօջախը կոմբինատի մարզահամալիրի կարգավիճակ ստացավ, որի ղեկավարումը ստանձնեց ծանրամարտի ճանաչված մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, սպորտի վարպետ Պուշկին Թևանյանը (ծնված 1962 թ. Վերին Հանդ գյուղում): 1968 թ. երկրաշարժից հետո բնակվում էր Քաջարանում:

Մարզիկի և մարզչի օրինակելի ճանապարհ է անցել: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը՝ ծանրամարտի գծով (առաջին մարզիչը՝ Գագիկ Բաբայան): Բուհն ավարտելուց հետո մանկավարժական գործունեությունը սկսել է Լեռնաձորի դպրոցում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ և ծանրամարտի մարզիչ, հետո նույն կարգավիճակով տեղափոխվել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց: Եղել է Քաջարանի մշակույթի պալատի տնօրեն, ղեկավարել կոմբինատի անվտանգության բաժինը՝ արագ արձագանքման խմբի պետ:

Բայց իրեն սրտամոտ ոլորտը դեռահասների մարմնակրթությունն էր: Մարզչական գործունեության ընթացքում բարձրակարգ մարզիկներ է պատրաստել, որից չորսը՝ սպորտի վարպետ: Նաև աղջիկներից է ծանրամարտիկ պատրաստել (Վալենտինա Մովսիսյան), ով արդեն մարզական լուրջ արդյունքներ է գրանցել: Մեր զրուցակիցը տեղեկացնում է, որ 2023 թ. փետրվարին կայանալու է հանրապետության ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցելու են երկու մարզիկով:

«Կոմբինատը հոգում է, որ պատանի քաջարանցիների մարմնակրթությունը պատշաճ մակարդակի վրա լինի, ապավինելով «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» կարգախոսին,- մանրամասնում է Պուշկին Թևանյանը,- մարզահամալիրն ըստ ամենայնի կոմբինատի մի արտադրամասն է, ծառայում է  կոմբինատի աշխատակիցներին և նրանց երեխաներին: Նման դեպք չկա, որ օգնության համար դիմենք, կոմբինատը գումար չհատկացնի և ոչ միայն մեզ: Վերջերս հովանավորել ենք Քաջարանի մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության և բռնցքամարտիկների թիմերի մրցումների մասնակցությունը»:

2012-ին մարզահամալիրում ձևավորվեցին սպորտային խմբեր, որոնք համալրվեցին փորձառու մարզիչներով, այժմ այդ խմբերում պարապում է 250-300 պատանի մարզիկ: Ծանրամարտիկներին մարզում է Պուշկին Թևանյանը, մյուս խմբերի մարզիչներն են ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյան (քիք բոքսինգ), կուդո (Առնոլդ Կոստանյան), թաեքվանդո (Արամ Մանուկյան), բասկետբոլ (Գոռ Առաքելյան), վոլեյբոլ (Ռոբերտ Շահնազարյան), ֆուտբոլ (Բենիամին Մանուչարյան), սեղանի թենիս (Կարեն Բեգլարյան), շախմատ (Դավիթ Քաթանյան): Այժմ մարզահամալիրը 20-ից ավելի աշխատակից ունի, որոնց միավորում է նվիրվածությունն աշխատանքի հանդեպ:

Տեղեկանում ենք, որ առավել շատ երեխաներ՝ մոտ 80 հոգի, մասնակցում է կուդոյի պարապմունքներին: Մարզահամալիր այցելածս ժամանակ ականատես եղա պատանի թենիսիստների, շախմատիստների, բասկետբոլիստների, ծանրամարտիկների պարապմունքներին: Ակամա մտածում ես, որ այդքան դեռահասներ կտրվում են փողոցի բացասական ազդեցությունից:

Սպորտային խմբակների պարապմունքներից զատ՝ մարզահամալիրում կազմակերպվում են միջարտադրամասային մրցումներ (մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ):

Մրցումների արդյունքներն ամփոփելուց հետո կոմբինատի ղեկավարությունն իրականացնում է պարգևատրման արարողություն, աչքի ընկած թիմերն արժանանում են գավաթների, դիպլոմների, մեդալների, լինում են դրամական պարգևատրումներ: Այս ամենը տոնական երանգներ է հաղորդում միջոցառմանը, նաև մարմնակրթության դասեր ստանում:

Այս համատեքստում կարելի է ավելացնել, որ կոմբինատի երիտասարդ աշխատակիցներն աշխատանքից հետո՝ ժամը 19-ից սկսած, օգտվում են մարզահամալիրի հնարավորություններից՝ այդպիսով իմաստավորելով իրենց ազատ ժամանակը, նաև ամրապնդում առողջությունը: Հիմնականում զբաղվում են խաղային մարզաձևերով (ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ):

Տեղին է նաև նշել, որ բացի մարզահամալիրի խմբակներից՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո գտնվող Քաջարանի համալիր մարզադպրոցի չորս խմբակի՝ գեղարվեստական մարմնամարզություն, ըմբշամարտի, բռնցքամարտի, բասկետբոլի սաներն այստեղ են իրենց մարզիչների հետ մարզումներ անցկացնում: Ընդ որում՝ պարապմունքներն այնպես են կազմակերպվում, որ երկու մարզօջախի աշխատանքները չտուժեն:

Մի խոսքով հյուրընկալ մարզակառույց է կոմբինատի մարզահամալիրը, որտեղ անցկացվում են հանրապետական, մարզային մասշտաբի մրցաշարեր, առաջնություններ, «Լավագույն մարզական ընտանիք», «Լավագույն մարզական մանկապարտեզ» և այլ մրցույթներ:

Տևական ժամանակ է, ինչ կոմբինատի օժանդակությամբ շինարարական աշխատանքներ են ընթանում Քաջարանի մարզադաշտում, որի հարևանությամբ գտնվող շինությունը քանդվում է: Դրա տեղում լինելու է մանկական խաղահրապարակ: Խաղադաշտն էլ ունենալու է արհեստական ծածկ: Նոր տեսք են ունենալու տրիբունաները, հանդերձարանը, լինելու է նաև մարզիչների համար նախատեսված սենյակ:

Խոսելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ-Քաջարանի մարզական կյանք» փոխհարաբերության մասին՝ արժե նշել, որ կոմբինատի տնօրինությունը մշտապես պատրաստակամություն է դրսևորել հովանավորել քաջարանցի մարզիկների (և ոչ միայն) մասնակցությունը միջազգային ու հանրապետական կարգի մրցումներին: Դեռ ավելին՝ այսօր Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբում հանդես են գալիս կապանյան երկու թիմեր՝ «Գանձասար»-ն ու «Սյունիք»-ը: «Սյունիք» ֆուտբոլային ակումբի նախագահը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն է, ով ակումբի առջև հստակ խնդիր է դրել՝ ըստ ամենայնի ընդլայնել Սյունիքում ֆուտբոլի աշխարհագրությունը՝ ակումբի հովանու ներքո ընդգրկելով մարզի բոլոր բնակավայրերի երեխաներին, նաև կապանյան ֆուտբոլը կապանյան չափանիշներին համապատասխանեցնել:

«Սյունիք» ակումբում հանդես են գալիս կապանցի պատանի հեռանկարային ֆուտբոլիստներ, գուցե հենց նրանց է վիճակված վերածնել կապանյան ֆուտբոլի լավագույն ավանդույթները:

 

Վահրամ Օրբելյան

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08