Զելենսկին վերջին 10 ամիսների ընթացքում առաջին անգամ լքել է երկիրը. Վաշինգտոնում կկայանա Զելենսկի-Բայդեն հանդիպումը

21.12.2022 14:27
940

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման։ Զելենսկին նաև ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին արտերկրյա ուղևորությունն է փետրվարին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։

Զելենսկին հայտնել է, որ իր այցի նպատակն է ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանական հնարավորությունները և Բայդենի հետ քննարկել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը։

Գործակալությունը նշում է, որ Զելենսկիի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ օրենսդիրները պետք է քննարկեն Ուկրաինային 45 միլիարդ դոլարի աջակցություն տրամադրելու հարցը։

Բացի այդ, ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը՝ Պենտագոնը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 1,8 մլրդ դոլարի ռազմական աջակցության փաթեթ, որն առաջին անգամ կներառի Patriot զենիթահրթիռային համալիրներ։

Զելենսկիի այցի նախօրեին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հայտնել էր, որ Ջո Բայդենը անհամբերությամբ սպասում է իր ուկրաինացի գործընկերոջ այցին, և որ Կոնգրեսում Զելենսկիի ելույթը ցույց կտա Ուկրաինային ուժեղ աջակցությունը ԱՄՆ երկու կուսակցությունների կողմից։

Գործակալությունը նշում է, որ ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաները չեն տեսնում հակամարտության շուտափույթ հանգուցալուծում և պատրաստվում են ռազմական գործողությունների ձգձգման։ Միևնույն ժամանակ, Բայդենը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն կզինի և կուսուցանի ուկրաինական ուժերին, սակայն ամերիկյան ուժերն ուղղակիորեն չեն ներգրավվի հակամարտությունում։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34