Զինվորական համազգեստով ներխուժել են Արցախի ԱԺ. Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Աղդամով սննդամթերք ներկրե՞լ

21.08.2023 23:00
1047

Արցախում օր օրի սրվող հումանիտար աղետին զուգահեռ լարվել է նաև ներքաղաքական դրությունը: Պատճառը Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրությունն է եղել, որի մասին հայտարարել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այսօր, սակայն պարզվեց, որ Արայիկ Հարությունյանը հեռանալ չի պատրասվում:

Արայիկ Հարությունյանի՝ նախագահի պաշտոնից չհեռանալու մասին է վկայում նաև նրա կուսակցության հայտարարությունը, թե նրա հրաժարականի դեպքում թիրախավորվելու է պետականությունը: 

Իրավիճակն Արցախում այնքան է լարվել, որ զինվորական համազգեստով մարդիկ օրերս ներխուժել են Արցախի Ազգային ժողով: NEWS.am-ի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց միջադեպի մասին տեղեկությունը: «Մարդկանց մի մասը զինվորական համազգեստերով ներխուժել էին Ազգային ժողով, քաշքշուկ է եղել: Ապա շոուն շարունակվել է Երիտասարդության շենքում: Ամեն ինչ նույն սցենարով է ընթացել, ինչպես հունվար ամսին էր»,- ասել է Արցախի պատգամավորը: 

Պարզվում է՝ Արցախի աշխարհազորի հրամանատար Կարեն Մաթեւոսյանն է իր զինակիցների հետ ներխուժել Արցախի խորհրդարան ու հաշիվ պահանջել ԱԺ նորընտիր ղեկավար Դավիթ Իշխանյանից՝ նախագահ Արայիկ Հարությունյանին իբր թե հայհոյելու համար:

Նախօրեից արցախցի ակտիվ քաղաքացիները, որոնք սոցիալական հարթակներում իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնում էին, զանգերի միոջոցով սպառնալիքներ են ստացել։ 

Կարեն Մաթեւոսյանն այսօր իր ունեցած ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում բոլորին զգուշացրել է՝ սպառնալիքները չեն դադարելու:

Արցախում ստեղծված  ներքաղաքական իրավիճակի մասին ուշագրավ տեղեկություններ է հաղորդել «Փաստինֆո»-ի աղբյուրը՝ նշելով, որ երկրում երկու ելք են տեսնում՝ կամ Արայիկ Հարությունյանը պետք է շտապ հրաժարական տա, կամ Արցախ Աղդամով սնունդ կմտնի։ Անանուն աղբյուրը հավելել է՝ Հարությունյանը հրաժարական տալու միտք չունի, հետեւապես հիմա իշխանությունների օրակակարգում Աղդամով Արցախ սննդի ներկրման հարցն է։ Ըստ «Փաստինֆո»-ի՝ Արցախում իշխանամերձ թիմ է ստեղծվել, ովքեր պատրաստվում են առաջիկա օրերին՝ վաղը կամ մյուս օրը, ադրբեջանական կողմի հետ հանդիպման մեկնել։ Ամենայն հավանականությամբ, հանդիպումը տեղի է ունենալու ադրբեջանական Բարդա քաղաքում:

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08