Ինչո՞ւ 2020 թ. նոյեմբերի 9-ին հաջորդած խռովահույզ օրերին հրաժարական տվեց Սյունիքի արժանավոր մարզպետ Հունան Պողոսյանը

14.11.2025 14:37
2471

Վերջին օրերին Սյունիքում վերստին քննարկման առարկա է դարձել հարցը, թե ինչո՞ւ է 2018 թ հոկտեմբերի 16-ից Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնող, 44-օրյա պատերզամի ժամանակ Սյունիքի մարզն արժանապատվորեն ու խոհեմությամբ առաջնորդած Հունան Պողոսյանը 2020 թ դեկտեմբերի 3-ին (իր դիմումի համաձայն) պաշտոնաթող եղել։

Հրաժարականին հաջորդած օրերին Սյունիքում փորձում էին հասկանալ իրականությունը՝ ինչո՞ւ ծանրագույն այդ պահին Հունան Պողոսյանն այլևս անհնար համարեց հետագա պաշտոնավարումը։ Հնչող հարցերից մեկն այսպիսի բովանդակություն ուներ՝ անհամաձայնություն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ակտի՞ն, թե՞ կառավարման ճգնաժամից ելք չտեսնելու հետևանք․․․

Տարիներն անցան, և թվում էր, թե  հարցն այլևս մոռացված է, բայց․․․

Հինգ տարի անց, ինչպես տեսնում ենք, նոր լույս է սփռվում Սյունիքի ամենանշանավոր մարզպետներից մեկի՝ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի հրաժարականի իրական պատճառների վրա։

Պարզվում է՝ 2020 թ նոյեմբերի 9-ից հետո (Ադրբեջանի պահանջով) մեզանում քննարկումներ են սկսվել Սյունիքի արևելյան սահմանի մարտական մեր դիրքերն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։

Հարցը, թեև չափազանց կարևոր էր մեր երկրի արևելյան սահմանների անվտանգության, Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության ապահովման տեսակետից, չի քննարկվել երկրի Անվտանգության խորհրդում։

Հարցը 2020-ի նեյեմբերի վերջին քննարկվել է մեկ այլ ձևաչափով, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի որոշ անդամներ, ՀՀ ԱԳ նախարարն ու նրա տեղակալը, ինչպես նաև Սյունիքի մարզպետը։

Քննարկման արդյունքում, ի վերջո, հավանություն է ստացել հակահայկական-հակասյունիքյան տեսակետը, որի հիման վրա էլ 2020 թ դեկտեմբերի առաջին օրերին ստորագրվել է հայտնի եռակողմ հուշագիրը (Հայաստանի կողմից ստորացուցիչ հուշագիրը ստորագրել է Պաշտպանության նախարար Վաղարշակը)։

Այդ հուշագրով է, որ 2020 թ դեկտեմբերի 18-ին Սյունիքի արևելյան սահմանի մարտական մեր դիրքերը նվիրվեցին Ադրբեջանին։

Այդ հուշագրի 5-րդ հոդվածով է, որ Գորիս-Կապան մայրուղու Գորիս-Դավիթբեկ հատվածը նույնպես նվիրվեց Ադրբեջանին։

Սյունիքում այս օրերին թևածող խոսակցությունների համաձայն՝ խելահեղ այդ համաձայնությանը դեմ է եղել Սյունիքի  մարզպետ Հունան Պողոսյանը։ Եվ որպեսզի կասեցնի հակասյունիքյան այդ հուշագրի ընդունումը՝ նոյեմբերի 30-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ կարծելով, որ ողջամտությունը կհաղթի։

Սակայն հակասյունիքյան համաձայնության կողմնակիցները կանգ չառան, իսկ դեկտեմբերի 3-ին Հունան Պողոսյանն ազատվեց  Սյունիքի մարզպետի պաշտոնից։

Իհարկե, 2020 թ դեկտեմբերին տեղի ունեցած հակասյունիքյան  դավադրությունը դեռ քննարկվելու է և ամբողջ ճշմարտությունը (ի վերջո) ջրի երես է դուրս գալու։

Ըստ հուշագրի՝ 2025 թ դեկտեմբերին Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերանայեն 2020-ի դեկտեմբերյան այդ ստորացուցիչ փաստաթուղթը, որին Սյունիքում սպասում են․․․

Մինչ այդ բազմաթիվ սյունեցիներ իրենց անկեղծ երախտագիտությունն են հայտնում գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին, ով փորձել է այդկերպ տեր կանգնել Սյունիքին՝ շատ լավ իմանալով, որ հրաժարականից հետո կարող է և հետապնդման թիրախ դառնալ։

Հունան Պողոսյանի արժանապատիվ վարքը հիշատակելի է մեկ այլ առումով ևս նրա հեռանալուց հետո (մինչև օրս) Սյունիքում չունեցանք որևէ դեպք, որ մարզը ներկայացնող իշխանավորը կամ օրենսդիր մարմնում Սյունիքի մարզն իբր ներկայացնող իշխանականները (երկրի ղեկավարի հետ հանդիպումների ու քննարկումների ժամանակ) համարձակվեն բարձրացնել իրական Սյունիքին մտահոգող հիմնախնդիրներից գոնե մեկը։

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56