ՀՀ–ում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. ՆԳ նախարար

02.07.2026 17:11
1974

ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացիները կարողանան նաև գործնական քննությունը հանձնել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Վերջին տարիներին բավականին ավելացել է հաշվառման քննական կենտրոններ դիմելիությունը և հերթերի կառավարման տեսանկյունից շատ հաճախ մեկ տարին բավարար չի լինում անձանց համար` դիմելու ու նաև գործնական քննությունը հաղթահարելու համար։ Մեկ այլ իրավիճակում բավականին շատ են լինում դեպքերը, երբ գործնական քննությունից շատ են լինում բացասական արդյունքներ և տեսական քննությունների դրական արդյունքների պահպանման մեկ տարին բավարար չի լինում»,– ընդգծեց նախարարը։

Բացի այդ, շատ քաղաքացիներ մեկ տարվա ընթացքում չեն հասցնում ավարտել ավտոդրոցներում իրենց ուսումնառությունը և խնդրում են` հետաձգել քննությունը։

«Սա շատ դրական ազդակ է այս տեսանկյունից, քանի որ սկսել են ավելի պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ և նոր միայն հանձնել քննությունը»,– ասաց Սարգսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ այսօրվա որոշմամբ նաև կփոխվեն տեսական քննության հարցաշարերը, քանի որ, օրինակ, շատ են բողոքներն այն մասին, որ թեթև մարդատար մեքենաների վարելու համար նախատեսված հարցաշարերում ներառված են ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Այժմ հարցաշարերը կդառնան կոնկրետ կարգին ու ենթակարգին բնորոշ։

Այս կարգավորումն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերի 1–ից։

Սարգսյանը հիշեցրեց, որ այսօր ընդունված մեկ այլ կարգավորմամբ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները այս տարվա հուլիսի 6–ից կարող են մուծել 50 հազար դրամ պետական տուրք և վերականգնել իրենց վարորդական իրավունքը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս կարգավորումը չի տարածվելու բոլորի վրա, այլ շատ զգուշորեն են մոտենալու այս հարցին, որպեսզի երթևեկության անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի ընդունած «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններով վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն է տրվում առաջին անգամ այն վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա առանց քննության վերականգնել այն:

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17