1,000 տոննա ռուսական և 1,000 տոննա ղազախական ցորենը մասնավորն է գնել․ սա պետական գնում չէ․ Պապոյանը՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տեղափոխվող հացահատիկի մասին

05.11.2025 23:29
450

Բանական միտք չէ այն, որ եթե մեր երկրի սահմանները բացում ենք, ապա կախման մեջ ենք ընկնում Ադրբեջանից, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին:

«Եթե էդքան լավ բան է փակ սահմանը, կներեք, եկեք էն երկու սահմանն էլ փակենք: Սա աբսուրդ է: Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել էին, որպեսզի Հայաստանը տնտեսապես չզարգանար, որպեսզի իրենք կարողանային իրենց խնդիրները լուծել: Սա մեր դիվերսիֆիկացիայի և քաղաքականության, և ռազմավարության հետ է կապված: Մենք հիմա ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք ոչ թե, այսպես ասած, աշխարհից պետք է կախված լինենք մեկ հաստ պարանով, այլ  պայմանական, ավելի բարակ 100 պարանից»,- ասաց նախարարը:

Ըստ Պապոյանի՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ճամփա ընկած հացահատիկն առաջին ծիծեռնակն է:

«1,000 տոննա ռուսական և 1,000 տոննա ղազախական ցորենը մասնավորն է գնել: Սա պետական գնում չէ: Մասնավորը գումարը փոխանցել է Ռուսաստան և Ղազախստան, էնտեղ բարձել են իր ցորենը և այն հասնում է Հայաստան»,- ասաց Պապոյանը:

tert.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01