2 շաբաթ է՝ ապրում ենք վարչապետի բնակարանում, բայց չենք հավատում

04.08.2018 00:42
1337

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնակարանում 2 շաբաթ է՝ բնակություն է հաստատել Երեւանի բնակիչ տիկին Կարինեի բազմանդամ ընտանիքը: NEWS.am-ի հետ զրույցում տիկին Կարինեն պատմեց, որ անակնկալի են եկել, երբ իրենց զանգահարել են եւ առաջարկել բնակվել Փաշինյանի բնակարանում:

«Մոտ 1 ամիս առաջ մենք դիմեցինք տիկին Աննային, ասացինք, որ հնարավորություն չունենք վարձով բնակվելու: 2 շաբաթ առաջ աղջիկս ասաց, որ իրեն զանգահարել են եւ ասել, որ կարող ենք գալ, բնակվել վարչապետի բնակարանում: Կարծես հրաշք լինի, մինչեւ հիմա չենք  հավատում»,- պատմեց տիկին Կարինեն:

Տիկին Կարինեն, ով դստեր եւ 3 թոռների հետ է բնակություն հաստատել վարչապետի բնակարանում, պատմեց, որ Աննա Հակոբյանը նույնիսկ տան իրեր է թողել իրենց համար. «Մենք շատ քիչ բան ունեինք, ինչ-որ մեզ պետք էր, խնդրել ենք, Աննան թողել է բնակարանում»:

Տիկին Կարինեն բոլոր նրանց, ովքեր ազատ բնակարան ունեն, կոչ արեց ժամանակավորապես տալ անապահով ընտանիքներին՝ բնակության համար:

«Ես համոզված եմ, որ Աննան էլ կունենար ծանոթներ, որոնք բնակարանի կարիք կունենային, բայց իրենք անծանոթ մարդկանց հանձնեցին, որ օրինակ ծառայեն մյուսների համար: Շատ շնորհակալ եմ վարչապետին եւ նրա կնոջը՝ նման բարի գործ անելու համար»,- ասաց կինը:

Նա նշեց, որ սեփական բնակարան չունեն, որոշ ժամանակ վարձով են բնակվել, այնուհետեւ հեռավոր ծանոթի տանը, սակայն բնակարանը վաճառելուց հետո դրսում էին հայտնվել:

Նշենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչ էր արել բոլոր նրանց, ովքեր ազատ բնակարաններ ունեն, տալ անապահով ընտանիքներին՝ բնակության համար:

news.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40