20-ամյա «Սյունյաց երկիրը». կարծիքներ, շնորհավորանքներ...

06.06.2023 12:02
1008

Մակար վարդապետ Հակոբյան, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ

Հարգելի՛ Սամվել Ալեքսանյան

Սյունյաց թեմի անունից Ձեզ ենք հղում առաջնորդական մեր օրհնությունն ու գնահատականը «Սյունյաց երկիր» թերթի 20-ամյա հոբելյանի առթիվ՝ մեր սերն ու շնորհավորանքները փոխանցելով խմբագրակազմին և այն բոլոր մտավորականներին, ովքեր իրենց մտքի թռիչքով ու գիտելիքներով` «Սյունյաց երկիր» թերթի միջոցով ներկա ու գալիք սերունդներին փոխանցում են ինչպես մարզի առօրյայի, հասարակական-քաղաքական իրադարձությունների և պատմամշակութային իրողությունների վերաբերյալ թարմ ու հարուստ տեղեկություններ, այնպես էլ ազգային-եկեղեցական կյանքից քաղված պատմական դասեր ու խրատներ, հայ գրականության վերարժևորման և նորովի մեկնաբանման ուշարժան փորձեր։

Հոբելյանական այս պահին չենք կարող չարձանագրել, որ թերթն ու նրա խմբագրակազմը՝ երկու տասնամյակ նպաստելով մարզի հասարակական կարծիքի ձևավորմանը և հասարակության մեջ ազգային գաղափարախոսության սերմանմանը, այսօր էլ շարունակում են հավատարիմ մնալ թերթի առաքելությանը և անշեղորեն քայլել որդեգրած ուղիով։

Ուստի առանձնահատուկ հարգանքով, սիրով և խորին երախտագիտությամբ ևս մեկ անգամ շնորհավորելով և օրհնելով «Սյունյաց երկիր» թերթի մեծ ընտանիքին՝ մաղթում ենք, որ Աստված Ձեզ անսպառ ոգեշնչում ու խոհեմություն պարգևի, որպեսզի շարունակեք զգալի ներդրում ունենալ մեր երկրամասի վերաբերյալ տեղեկատվական պատկերի ձևավորման գործում։

Օրհնությամբ՝ Մակար վարդապետ Հակոբյան,

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40