2019-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուները 15.88%-ով ավելի շատ հարկ են վճարել. ցանկ

19.05.2019 09:37
677

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2019 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով:

Այսպիսով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատու հանդիսացող ընկերությունները միասին այս տարվա հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել 212 մլրդ 257 մլն 67 հազար դրամի հարկեր եւ տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 178 մլրդ 577 մլն 203 հազար դրամի դիմաց: Ստացվում է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերը 2019-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 33 մլրդ 679 մլն 864 հազար դրամով կամ 15.88%-ով։

Նշենք, որ ՊԵԿ նախագահի Դավիթ Անանյանը եռամսյակային տվյալներն ամփոփելիս լրագրողների հետ զրույցում նշել էր, որ 2019 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր հավաքագրումը կազմել է 296.5 մլրդ դրամ եւ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 4 %-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ավելի են 55.5 մլրդ դրամով կամ 32.8 %-ով, մաքսային եկամուտները՝ 2.8 մլրդ դրամով կամ 4.1%-ով։

2019 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 13 մլրդ 670 մլն 572 հազար դրամի չափով հարկերով: Երկրորդ ամենախոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 12 մլրդ 835 մլն 701 հազար դրամ հարկերով: Սրան հաջորդում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարած 4 մլրդ 409 մլն 433 հազար դրամ հարկերով: Չորրորդ ամենախոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 918 մլն 983 հազար դրամ հարկերով: Հինգերորդ ամենախոշոր հարկատուն «Սիփիես Օիլ Քորփորեշյն» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 803 մլն 507 հազար դրամ հարկերով:

6-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 3 մլրդ 637 մլն 85 հազար դրամ հարկերով: Դրան հաջորդում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը՝ վճարած 3 մլրդ 571 մլն 517 հազար դրամ հարկերով: 8-րդ խոշոր հարկատուն «Հայկական Ատոմային էլեկտրակայան» ընկերություն է՝ վճարած 2 մլրդ 947 մլն 647 հազար դրամ հարկերով: 9-րդ խոշոր հարկատուն «Մաքս պետրոլ» ընկերությունն է՝ վճարած 2 մլրդ 595 մլն 815 հազար դրամ հարկերով: Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Արմենիան մայնինգ քոնթրաքթոր» ընկերությունը՝ վճարած 2 մլրդ 312 մլն 623 հազար դրամ հարկերով:

Ստորեւ ներկայացնում ենք 2019 թվականի հունվար-մարտ ամիսների դրությամբ ՀՀ խոշոր հարկատուների առաջին 11-ից 50-րդ տեղերը զբաղեցնող ընկերությունների անունները եւ նրանց վճարած հարկերի չափերը:

11) «Յուքոմ» - 1 մլրդ 967 մլն 234 հազար դրամ

12) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Տրանսգազ» - 1 մլրդ 727 մլն 918 հազար դրամ

13) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ – 1 մլրդ 674 մլն 127 հազար դրամ

14) «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» - 1մլրդ 570 մլն 470 հազար դրամ

15) «Գրանդ Քենդի» - 1 մլրդ 493 մլն 106 հազար դրամ

16) «Գրանդ Մաստեր» - 1 մլրդ 487 մլն 173 հազար դրամ

17) «Մոբայլ Սենթր Արթ» - 1 մլրդ 402 մլն 984 հազար դրամ

18) «Ամերիաբանկ» - 1 մլրդ 356 մլն 804 հազար դրամ

19) «Սիթի» - 1 մլրդ 339 մլն 804 հազար դրամ

20) «Ալեքս էնդ հոլդինգ» - 1 մլրդ 332 մլն 757 հազար դրամ

21) «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» - 1 մլրդ 271 մլն 270 հազար դրամ

22) «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ – 1 մլրդ 264 մլն 559 հազար դրամ

23) «Ավտոներկրող 10» - 1 մլրդ 262 մլն 660 հազար դրամ

24) «Վեոլիա ջուր» - 1 մլրդ 252 մլն 247 հազար դրամ

25) «Չիմեգ» - 1 մլրդ 249 մլն 905 հազար դրամ

26) «Օնիրա քլաբ» - 1 մլրդ 232 մլն 820 հազար դրամ

27) «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» - 1 մլրդ 212 մլն 711 հազար դրամ

28) «Սելենա» - 1 մլրդ 167 մլն 789 հազար դրամ

29) «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» - 1 մլրդ 147 մլն 331 հազար դրամ

30) «Արդշինբանկ» - 1 մլրդ 120 մլն 682 հազար դրամ

31) «Նատալի ֆարմ» - 1 մլրդ 117 մլն 514 հազար դրամ

32) «Իմեքս գրուպ» - 1 մլրդ 106 մլն 300 հազար դրամ

33) «Ջերմուկ գրուպ» - 1 մլրդ 54 մլն 837 հազար դրամ

34) «Հարավկովկասյան երկաթուղի» - 959 մլն 591 հազար դրամ

35) «Բարսիս» - 940 մլն 858 հազար դրամ

36) «Սաս-գրուպ» - 926 մլն 502 հազար դրամ

37) «Ինեկոբանկ» - 905 մլն 477 հազար դրամ

38) «Վիէլվի սենթր» - 904 մլն 690 հազար դրամ

39) «Սինոփսիս Արմենիա» - 890 մլն 273 հազար դրամ

40) «Ջեյ Թի Այ Արմենիա» - 862 մլն 30 հազար դրամ

41) «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» - 832 մլն 544 հազար դրամ

42) «Վեգո ուորլդ» - 823 մլն 317 հազար դրամ

43) «Բաղրամյան» - 802 մլն 516 հազար դրամ

44) «Դեկորա-գրուպ» - 784 մլն 828 հազար դրամ

45) «Կոնվերս բանկ» - 783 մլն 99 հազար դրամ

46) «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» - 751 մլն 130 հազար դրամ

47) «Ցեպելին Արմենիա» - 740 մլն 621 հազար դրամ

48) «Դերժավա-Ս» - 712 մլն 781 հազար դրամ

49) «Վագա-ֆարմ» - 711 մլն 73 հազար դրամ

50) «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» - 706 մլն 376 հազար դրամ:

armtimes.com

Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Փաշինյանին

25.12.2024 21:47

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ

25.12.2024 21:31

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19