2019թ․ առաջին չորս ամիսներին համայնքների սեփական եկամուտներն աճել են շուրջ 2 մլրդ դրամով․ նախարար Պապիկյան

07.05.2019 19:59
1110

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան/ Suren Papikyanն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզային և համայնքային արդիական նշանակության հարցերի լայն շրջանակ։

Մինչ բուն օրակարգին անցնելը, նախարար Սուրեն Պապիկյանն արդյունավետ է որակել Արարատում անցկացված ներդրումային գործարար համաժողովը և համոզմունք հայտնել, որ մարզերի գործարար միջավայրի ու ներդրումային կլիմայի բարելավմանն ուղղված այս նախաձեռնությունն իր առարկայական դրսևորումը կստանա տարբեր բիզնես նախագծերում։

Ըստ Սուրեն Պապիկյանի՝ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերլուծությունները ցույց են տվել, որ 2019թ․ առաջին չորս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտների հավաքագրումն աճել է շուրջ 2 մլրդ դրամով կամ 2,5 տոկոսով։ Նախարարը նշել է նաև, որ չնայած ընդհանուր դրական միտումներին, կան որոշ ռիսկային համայնքներ, որոնց արձանագրած արդյունքները ցածր են միջին հանրապետական ցուցանիշից։ Խնդրի կարգավորման և բյուջետային մուտքերի ավելացման նպատակով, Սուրեն Պապիկյանի համոզմամբ, անհրաժեշտ է տեղերում հասցեական աշխատանք տանել համայնքների ղեկավարների հետ։

Նախարարը մարզպետների ուշադրությունն է հրավիրել համայնքների կողմից ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրային հայտերի ներկայացման ժամկետների ու փաստաթղթավորման գործընթացի վրա և հորդորել նրանց խստագույնս պահպանել սուբվենցիայի տրամադրման կարգով հայտերին ներկայացվող բովանդակային և տեխնիկական պահանջները։

Անդրադառնալով համայնքների միավորման գործընթացին՝ Սուրեն Պապիկյանն անհրաժեշտ է համարել տեղերում նախապես իրականացնել դաշտային աշխատանքներ, շփվել բնակչության հետ՝ հայեցակարգի հիմքում դնելով միավորվող համայնքների աշխարհագրական դիրքի, կենցաղմշակութային մտերմության, ավանդութային առանձնահատկությունների համադրումը։

На данном изображении может находиться: 9 человек, люди сидят, стол и в помещении

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40