2020 թվականի հունվարի 1-ից եկամտի հարկը կնվազի

17.12.2019 17:15
1521

Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացվող հարկային բարեփոխումների շրջանակում հաջորդ տարվանից սկսած եկամտային հարկը աստիճանաբար նվազեցվելու է։

Այսինքն՝ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կանցնի եկամտի հարկման համահարթ համակարգի.

Այսպես՝ 2020-ի հունվարի 1-ից եկամտահարկը կկազմի 23 տոկոս, 2021-ի հունվարի 1-ից՝ 22 տոկոս, 2022-ի հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2023-ի հունվարի 1-ից՝ 20 տոկոս:

Ինչ վերաբերում է սոցիալական վճարի դրույքաչափին, ապա 2020-ի հուլիսի 1-ից այն հաշվարկելու առավելագույն շեմը։

Մասնավորապես, նախատեսվում է սոցիալական վճարի դրույքաչափի վերականգնում 2.5 տոկոսից նախկինում կիրառվող 5 տոկոսի մակարդակում,

  • 2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5 տոկոս,
  • 2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5 տոկոս,
  • 2023-ի հունվարի 1-ից՝ 5 տոկոս:

Այս ոլորտի մյուս լավ նորությունը շահութահարկի նվազեցումն է.

  • այսպես՝ շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսից նվազեցվել է 18 տոկոս,
  • ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և օտարերկրյա քաղաքացիների՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը 10 տոկոսից նվազեցվել է 5 տոկոս,
  • միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերը վերացվել են և ներդրվել են միայն հաստատուն դրույքաչափեր։

Բացի այդ, բարձրացվել են էթիլային սպիրտի, օղու (բացա­ռու­թյամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայով ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը,

Սահմանվել է, որ ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափերը տարեկան 3 տոկոսով բարձրանալու են:

Իրավաբան.net

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40