2020 թվականի հունվարի 1-ից մի շարք ծառայությունների սակագների նվազեցման չափը կկազմի 9,4-33,3 %. ոլորտի պատասխանատու

25.12.2019 17:23
1249

Այսօր կայացած հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (ՀԾՏՄԿՊ) տարեվերջյան նիստի ժամանակ ներկայացվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից Արցախի հանրապետությունում մատուցվող ծառայությունների առավելագույն սակագները սահմանելու և ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը:

Նախագիծը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել հանրային ծառայությունների կարգավորման վարչության պետի տեղակալ Աննա Առաքելյանը:
 
Նրա խոսքով՝ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է մի շարք ծառայությունների սակագների վերանայման, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների սակագները մեկ ընդհանուր որոշմամբ ներկայացնելու անհրաժեշտությունից:
 
Նախագծի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից զգալիորեն կնվազեցվեն  մի շարք ներցանցային զանգերի և դեպի ՀՀ իրականացվող զանգերի րոպեավճարները և այլ ծառայությունների սակագներ:
 
«Սկսած դեռևս փոխըմբռնման հուշագրի ստորագրման պահից Հանձնաժողովն` իրականացված մի շարք վերլուծական աշխատանքների քննարկման արդյունքում նախատեսել է ռոումինգի սակագների կիրառման հետ զուգահեռ նաև մի շարք այլ ծառայությունների նվազեցման գործընթաց, որին «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն արձագանքել է՝ և իր շահագրգռվածությունն ու պատրաստակամությունն է հայտնել մի շարք այլ ծառայությունների սակագների նվազեցման գործընթաց նախաձեռնելու կապակցությամբ: Արդյունքում՝ 2020 թվականի հունվարի 1-ից մի շարք ծառայությունների սակագների նվազեցման չափը կկազմի 9,4-33,3 %, միջինացված տոկոսային արտահայտությամբ՝ 20,8 %-ով:
 
Ստորև ներկայացնում ենք գործող և 2020 թվականի հունվարի 1-ից առաջարկվող սակագների ցանկը՝

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40