2020-ը պետք է ռազմավարական խնդիրների լուծմամբ զբաղվելու ժամանակաշրջան դառնա. Փաշինյան

09.01.2020 12:47
1244

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականը հաջողված տարի է համարում։ Կառավարության նիստի սկզբում վարչապետը նշեց, որ 2018-19 թվականներին հաջողվեց լուծել օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները, և 2020 թվականը պետք է արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ զբաղվելու ժամանակաշրջան լինի։

«Ես կարծում եմ՝ 2020 թվականը բավական լավ ենք սկսել, և այն նորացված հայեցակարգը, որը մենք առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին և ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, ըստ էության արդարացրեց իրեն։ Եվ ամանորյա օրերին, ընդհուպ հիմա զբոսաշրջիկները տեսանելի են Երևանի փողոցներում ու Հայաստանի Հանրապետությունում։ Թվերն ամփոփված չեն, բայց առնվազն վիզուալ պատկերն այդպիսին է։ Եվ պետք է արձանագրել, որ դրանում ամենևին ոչ երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որ մենք կայացրեցինք Հանրապետության հրապարակում՝ ամանորյա տոնակատարությունների հետ կապված։ Եվ ես կարծում եմ, որ նաև 2018-19 թվականի փորձը հաշվի առնելով և այն, որ մեզ համար, ըստ էության, ցայտնոտային ժամանակներն ավարտվել են, մյուս տարվա ամանորյա միջոցառումների պլանավորումը պետք է հենց այսօրվանից սկսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս կարգի ներդրումներն իրենց տնտեսապես արդարացնելու են։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախատեսվում է, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու։ Դրա համար կան ազդակներ։ Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները ՀՀ-ում, հաջորդ շաբաթ արդեն բյուջետային ավիաընկերությունն առաջին չվերթը կիրականացնի։ Եվ այդ պրոցեսը շարունակական է։ «Այս ամեն ինչը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ անելիքներ ունենք, մասնավորապես, մեր երկրում սպասարկման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40