2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար

20.07.2018 11:13
1565

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հարկային օրենսգրքի hամաձայն ՝ ընդերքօգտագործողները 2021 թվականից պարտավոր են ընդերքօգտագործման թափոնների տեղադրման կամ պահման համար վճարել բնապահպանական հարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ֆեյսբուքի իր էջում հիշեցնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունվել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-161-Ն օրենքը (ինչը ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 4-ին): Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում մշակվել են մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր, որոնք ընդունվել են ՀՀ կառավարության կողմից: « Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 60 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել օրենքի պահանջներին՝ միաժամանակ սահմանված կարգով բնապահպանության նախարարություն ներկայացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները»,-նշված է Վարդանյանի գրառման մեջ:

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01