2021 թվականի համար Հայաստանում կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ

01.07.2021 11:53
1095

Հայաստանի Հանրապետության վարչապետ նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հայտնեց, որ Հայաստանում 2021 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումները փոխվել են. 2021 թվականի համար պետական բյուջեի նախագծով կանխատեսվում էր 3,2 տոկոս տնտեսական աճ, բայց  կանխատեսումները վերանայվում են դեպի վերև: Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ: «Բայց կարևոր է, որ մենք այդ ցուցանիշներին զուգահեռ բավականին հաջող իրականացնում են պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները, ու այդ առումով ունենք կիսամյակի գերակատարում »,-ասաց նա:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակի  ընթացքում հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է ավելի քան 750 մլրդ դրամ, այն պայմաններում, երբ ծրագրային ցուցանիշը 683 մլրդ դրամ էր: «Մեզ հայտնի տեղեկությունների հիման վրա ճշտված ծրագրային ցուցանիշը կազմելու է մոտ 697,7 մլրդ դրամ ու այս համեմատության մեջ կարող ենք ասել, որ առաջին կիսամյակի ընթացքում ունենք 52,5 մլրդ դրամի գերակատարում: Սա այն պայմաններում, երբ առաջին կիսամյակում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց համապատասխան հարկատեսակների մասով վերադարձվել է շուրջ 84 մլրդ դրամ: 2020-ին նույն ժամանակահատվածում վերադարձվել է 65 մլրդ դրամ, 2019-ին 52 մլրդ դրամ, իսկ 2018-ին՝ 49 մլրդ դրամ»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ այս տարվա առաջին կիսամյակում 24 մլն հատով ավելի շատ գործարքներ են կատարվել, քան նախորդ տարվա առաջին կիսամյակում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40