2022 թ.-ի Ջերմուկի իրադարձություններն անկյունաքարային են եղել նաև հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում և ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում. Միրզոյան

21.05.2025 14:17
535

Մեր պարտավորություններից բխող արձագանքը, որը համապատասխանում էր ՀԱՊԿ-ում ՀՀ պայմանագրային պարտավորություններին՝  այդ արձագանքը եղավ: Անմիջապես, առաջնախումբը իրավիճակին ծանոթանալու համար փաստահավաք առաքելությունը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ միանգամից ուղևորվեց դեպքի վայր, արեց օպերատիվ զեկույց ու առաջարկներ այն մասին, որ ՀԱՊԿ-ի դիտորդներին պետք է ուղարկել այնտեղ՝ իրավիճակը կայունացնելու համար:

Եղել էր նաև կառավարությունների հանդիպում , աշխատում էին արտգործնախարարները և պաշտպանության նախարարներն այդ ուղղությամբ երկար ու իրենք էին խմբագրում այն առաջարկությունները, որոնք ներկայացվեցին ՀԱՊԿ-ի քարտուղարության կողմից ու ի վերջո մենք կոնսենսուսի հասանք ամբողջ տեքստի վերաբերյալ, որը ներկայացվեց պետությունների ղեկավարների քննարկմանը, բայց տարբեր իրավիճակներում համաձայնեցված տեքստը հայկական կողմն առաջարկեց հետաձգել ու կենսենսուս չեղավ»,-ասաց Լավրովը Երևանում Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե 2022 թվականին Ադրբեջանը հարձակում գործեց ՀՀ- ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ թիրախավորվեց Ջերմուկ քաղաքը, այն պայմաններում ՌԴ-ն ինչո՞ւ չարձագանքեց և չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները և գործնականում համարժեք արձագանք չեղավ:

ՀՀ ԱԳՆ  Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց.  «Սա հենց այն դեպքերից է, երբ մենք՝ երկու երկրներս, ունենալով բազմաթիվ հարցերում փոխըմբռնում, միաժամանակ ունենք նաև հարցեր, որտեղ տարբեր են իրադարձությունների մեկնաբանությունները, և Ջերմուկի ուղղությամբ հարձակումը հենց այդպիսի հարց է:  Անկյունաքարային է եղել այդ իրադարձությունը նաև հետագա զարգացումների և դիրքորոշումների համար, այդ թվում և ՀԱՊԿ անդամակցության սառեցման համատեքստում, 2022 թվականի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց ՀՀ-ին և Ադրբեջանին, հայաստանյան  կողմն իր համաձայնությունը հայտնեց առաջարկություններին, իսկ ադրբեջանական կողմը չտվեց դիրքորոշում, իսկ սեպտեմբերի առաջին կեսին մենք տեսանք ադրբեջանական ԶՈՒ հարձակումը Ջերմուկի ուղղությամբ: Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականութան խախտումից հետո մեր դաշնակիցների հետագա գործողությունները գոհացուցիչ չէին»:

«Հոկտեմբերին տեղի ունեցավ հանդիպում Պրահայում: Վերահաստատվեց, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա Աթայի հռչակագրի  շրջանակներում: Ինչ վերաբերում է ԼՂ-ին, ՀՀ-ն չի վիճարկում Ղարաբաղի պատկանելությունը և  ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- նշեց նա:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40