2024-ի ընթացքում բանակում 17 կորուստ է գրանցվել. մեծ մասը՝ չպարզված հանգամանքներում

03.07.2024 15:16
669

Պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկություն տարածեց չպարզված հանգամանքներում պայմանագրային զինծառայողի մահվան մասին: Կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք  ստացած զինծառայողը Սարգիս Արթուրի Խաչատրյանն է:

Սա այս տարվա ընթացքում բանակում գրանցված 17֊րդ կորուստն է: Նրանցից 4֊ն են զոհվել հակառակորդի կրակից:

Հունվարի 9֊ին հայտարարվել էր չպարզված հանգամանքներում 2 պայմանագրային զինծառայողների մահվան մասին՝ Կարեն Արայիկի Կարապետյան և ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյան:

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել էր կապը ժամկետային զինծառայող Բենիամին Մանուչարյանի հետ: Ավելի ուշ հայտնաբերվել էր նրա մարմինը:

Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել էր պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը:

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ուներ 4 զոհ` Էդուարդ Համլետի Հարությունյան, Գագիկ Վարազդատի Մանուկյան, Արսեն Գագիկի Համբարձումյան, Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան։

Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:

Ապրիլի 12-ին 4 զինծառայող էր զոհվել «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով. Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան,Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:

Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:

Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40