2024-ին 2 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ-ից տեղահանված 4032 ընտանիքի՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու ծրագրի համար

06.11.2023 20:05
781

2024 թվականին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեով նախատեսված է շուրջ 4 միլիարդ դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի համար:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին Ազգային ժողովում ԱՍՀՆ-ի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումները ներկայացնելիս ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխանցում է 1lurer-ը:

«2 միլիարդ դրամի պետական աջակցություն կտրամադրվի՝ շարունակելու ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված 4032 ընտանիքի բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու ծրագիրը:

Այսօրվա դրությամբ ծրագրի շրջանակում բնակարանով ապահովվել է 1735 ընտանիք»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ սերտիֆիկատ ունեցողների մասով գործընթացը շարունակվում է:

Ինչ վերաբերում է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու ծրագրին, ապա այդ նպատակով հիփոթեքային վարկ ստացած 500 շահառուի կտրամադրվի աջակցություն շուրջ 475 միլիոն դրամի շրջանակում: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ այս ծրագրով արդեն իսկ շահառու է դարձել 180 ընտանիք:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40