2024 թվականից փոխվելու է ուսուցիչների ատեստավորման ամբողջ գործընթացը. Սվաջյան

05.01.2024 11:00
1846

Հանրակրթության ոլորտում 2024 թվականից փոխվելու է ուսուցիչների ատեստավորման ամբողջ գործընթացը. նախարարությունը մեկնարկում է նոր ձևաչափով ծրագրեր:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ 2024 թվականին հիմնականում ուսուցիչների և  ոլորտի մասնագետների  կարողությունների  զարգացմանն ուղղված նոր ձևաչափով ծրագիր են իրականացնելու:

«Փոխվելու է հանրակրթական դպրոցների հերթական ատեստավորման և վերապատրաստման ողջ գործընթացը, որի շրջանակում ուսուցիչները արդեն ոչ թե ստանդարտ մոդուլով կանցնեն վերապատրաստում, այլ կիրականացվի նրանց կարիքի գնահատում, այնուհետև այդ կարիքներին համապատասխան ուսուցիչները վերապատրաստման մասնակցելու հնարավորություն կունենան։ Ատեստավորման գործընթացը նույնպես այլ ձևով կիրականացվի։ 

Նշեմ, որ վերապատրաստումը իրականացվելու է չորս մակարդակներով, քանի որ մենք ունենք ավելի թույլ կարողություններով ուսուցիչներ, որոնց հետ ավելի  ինտենսիվ աշխատանքն է պետք  իրականացնել, այլ ոչ թե հինգ տարին մեկ անգամ։ Օրինակ՝ մինչև 5 տարվա փորձ ունեցող ուսուցիչների համար ատեստավորման և վերապատրաստման  տևողությունը սահմանել  ենք մեկ տարի։ Ունենք նաև փորձառու ուսուցիչներ, որոնք հենց իրենք վերապատրաստողներ են, և, բնականաբար, այս ուսուցիչներին ներկայացվող թե՛ վերապատրաստումները, թե՛ նրանց ատեստավորմանը  ներկայացվող պահանջները բոլորովին այլ են լինելու»,- ասաց նախարարի տեղակալը։

Սվաջյանը կարևորեց, որ 2024 թվականին վերապատրաստման գործընթացը ներդրվելու է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում՝ ընդգծելով, որ այս ոլորտում երբևէ մասնագիտական ուղղություններին ուղղված վերապատրաստումներ և ատեստավորման գործընթաց չի իրականացվել։ 

«Առաջիկայում ՄԿՈՒ ոլորտում կհայտարարենք  մի քանի ուղղություններ, որտեղ ունենալու ենք վերապատրաստման գործընթաց և, բնականաբար, դրան հաջորդող ատեստավորման գործընթաց»,-ասաց Սվաջյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ ՄԿՈւ ոլորտում վերապատրաստման գործընթացը բոլորովին այլ ձևաչափով է իրականացվելու, որովհետև այստեղ շատ կարևոր է ոչ միայն տեսական գիտելիքների ստուգման գործընթացը, այլ նաև գործնական կարողությունները։ 

«Ուզում եմ ընդգծել, որ սա ոչ միայն կարողությունների զարգացման ուղղված մի գործընթաց է լինելու, այլ նաև զուգակցվելու է խրախուսման մեխանիզմներով. կլինի դրույքաչափի բարձրացում՝ 200 հազար դրամ և համապատասխան հավելավճարներ՝ 30,40, 50 տոկոս»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը։

Սվաջյանի խոսքով՝ 2024 թվականի կարևոր նախագծերից է նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, որը նոր չէ, բայց լայն ծավալով և թափով ընթանալու է։ 2024 թվականի սկզբին ծրագրի շրջանակում մեկնարկելու է 200-ից ավելի դպրոցների և կրթահամալիրների շինարարությունը։

Գայանե Գաբոյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40