24 տարեկան կինը, շնորհիվ քրոջ լյարդի մի մասի՝ կշարունակի ապրել, իսկ նրա փոքրիկը կշարունակի մայր ունենալ

15.01.2020 15:22
1292

24 տարեկան կինը, շնորհիվ քրոջ լյարդի մի մասի՝ կշարունակի ապրել, իսկ նրա փոքրիկը կշարունակի մայր ունենալ։ Այս հուզիչ իրականության մասին պատմում են Աստղիկ Բժկական կենտորնից։

Ամանորի ամենամեծ նվերը՝ հիվանդասենյակում: Իհարկե, դա ծաղիկներն ու քաղցրավենիքը չէ, այլ վերադարձված կյանքը:

24 տարեկան աղջկա համար այստեղից սկսվում է ոչ միայն նոր տարին, այլև նոր՝ վերագտած կյանքը: Նա կշարունակի ապրել, իսկ նրա փոքրիկ երեխան կշարունակի մայր ունենալ՝ շնորհիվ մորաքրոջ լյարդի մի մասի և Աստղիկ բժշկական կենտրոնի մասնագիտական թիմի, ովքեր իրականացրեցին Անահիտի լյարդի փոխպատվաստումը՝ երկրորդ նման վիրահատությունը Աստղիկ բկ-ում և Հայաստանում. կենդանի դոնորից՝ չափահաս ռեցիպիենտին:

Վիրահատությունը կատարվեց դեկտեմբերի 14-ին, բժիշկների թիմը վիրահատարանում անցկացրեց 8 ու կես ժամ: Լյարդի փոխպատվաստման առաջին վիրահատությունը հաջողությամբ կատարած նույն բժիշկներն էին՝

Աստղիկ բկ-ի վիրաբուժական գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանի և վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արայիկ Ոսկանյանի գլխավորությամբ:

Վիրահատությանն աջակցելու համար Աստղիկ բկ էր ժամանել նաև ՌԴ Բուռնազյանի անվան պետական բժշկագիտական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Ոսկանյանը։

Հենց առաջին վիրահատության մասին տեղեկությունն էլ փոխեց Անահիտի ճակատագիրը: Այն, որ ինքը լյարդի ցիռոզ ունի, գիտեր ավելի քան երկու տարի: Կյանքը փրկելու միակ միջոցը լյարդի փոխպատվաստումն էր։

Մի քանի ամիս առաջ լսեցին ամենասպասված լուրը՝ Հայաստանում կատարում են լյարդի փոխպատվաստում: Մնացածն արդեն կազմակերպվեց Աստղիկ բկ-ում, որը լիարժեք պատրաստ էր բարձրակարգ վիրահատության և անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների համար: Անահիտի համար դոնոր դարձավ քույրը՝ Գայանեն, ում ևս տանը սպասում են իր երկու փոքրիկները:

Թանկարժեք ու մարդկային կյանք փրկող այս վիրահատության համար այստեղ չեն խնայում ոչինչ՝ ոչ սեփական միջոցները, ոչ բժշկի ջանքերը, ոչ էլ մարդկային սովորական, բայց շատ կարևոր վերաբերմունքը: Ամանորի հրաշքը գուցե հենց սա է․․․»։

Video Player
 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40