3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին շոշափելի աջակցություն ենք ցուցաբերելու. Նիկոլ Փաշինյան

15.07.2021 14:16
1667

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 15-ի նիստում սահմանեց Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը:

Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց, որ այսօր խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների կրթական ծրագրերի իրականացման պայմանները, նաեւ կադրերի վարձատրությունը:

Նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման համար մի դեպքում ելակետային է համարվում երեխաների միջին խաճախումների թիվը, մի դեպքում պլանային թիվը: Արդյունքում ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում:

Հաստատությունների  անձնակազմի վարձատրությունների չափը միեւնույն ստաժի եւ կրթական ցեզնի առկայության պայմաններում շատ տարբեր են: Ներկայացվող ֆինանսավորման կարգը նպատակ ունի կարգավորել դաշտը՝ առաջարկելով ֆինանսավորման միասնական մեթոդաբանություն»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա նաեւ նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը ենթադրում է պետական բյուջեի ծախսային մասի ավելացում՝ նախագծով առաջարկվում է կիրառել հետևյալ ժամանակացույցը.

հաստատությանը պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումն իրականացնել հետևյալ խբերի սաների համար.

2022 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները,

2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաների համար,

2025 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայող ծնողի (ծնողների) երեխաների համար։

«Պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով  ֆինանսավորումը կազմում է շուրջ 425 հազար դրամ տարեկան կտրվածքով: Ենթադրվում է, որ պետական բյուջեի ծախսային մասը կավելանա»,-ընդգծեց Դումանյանը:

Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ փաշինյանը նշեց. «Փաստորեն 2022-ի սեպտեմբերի 1-ին հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի դաստիարակ ուսուցիչների աշխատավարձի որոշակի բարձրացում տեղի ունենա որոշակի հատվածներում: Ես առաջարկում եմ՝ պայմանավորվենք, որ աշխատավձրի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորումից հետո: Այսինքն մենք բարձրացնելու ենք միայն այն ուսուցիչ-դեաստիարակների աշխատավարձը, որոնք անցած կլինեն ատեստավորում»:

Նա նաեւ հավելեց, որ 3-րդ եւ ամեն հաջորդ երեխայի համար սահմանում ենք նպաստ, որն անվանում ենք տուրք այդ ընտանիքին: «Մենք բավականին շոշափելի աջակցություն ենք ցուցաբերելու 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին:

Մենք պետք է պայմանավորվենք, որ կրթական համակարգում պարտադիր պետք է իրականացնենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման»:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12