30 տարի առաջ այս օրը սկսվեց «Հարսանիք լեռներում» օպերացիան, որն ավարտվեց Շուշիի ազատագրմամբ

08.05.2022 12:36
5200

Մայիսի 8-ն Արցախյան առաջին պատերազմի պատմության մեջ կարևոր օր է. 30 տարի առաջ այս օրը սկսվեց «Հարսանիք լեռներում» անվանումը կրող օպերացիան, որն ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին՝ Շուշիի ազատագրմամբ:

Բարձունքի վրա գտնվող Շուշին ադրբեջանցիները դարձրել էին հայկական բնակավայրերի ռմբակոծման հարթակ: Ստեփանակերտը պարբերաբար հրետակոծում էին հենց Շուշիից: 

Թշնամուն լռեցնելու համար միանգամից չորս ուղղությամբ ծրագրված գործողությունները ղեկավարեց ԼՂ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:

Գրոհի արևելյան ուղղության ղեկավարն էր ԼՂ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Հյուսիսային` Ստեփանակերտ-Շուշի ուղղության հրամանատարը Վալերի Չիթչյանն էր, հյուսիս-արևմտյանինը՝ Սեյրան Օհանյանը: Յուրի Հովհաննիսյանը ղեկավարում էր «26-ի» հենակետի (գտնվում էր Ստեփանակերտի մերձակա Կրկժան գյուղի մոտակայքում) պահեստազորի ռազմական գործողությունը: Հարավային կամ Լաչինի ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն էր:

Ռազմական գործողությունների ելքն կանխորոշվեց արդեն իսկ մայիսի 8-ին: Գիշերը` ժամը 2.30-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո հայկական զորքը վաղ առավոտյան արդեն Շուշիում էր, լուսաբացին բերդաքաղաքի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայկական եռագույնը: Իսկ երեկոյան տրված դադարը հակառակորդի համար պարզապես հնարավորություն էր՝ հատկացված միջանցքով բերդաքաղաքից հեռանալու համար։

hy.armradio.am

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08