30 տարով չափվող կենսագրություն

01.12.2022 14:56
3814

2022-ին լրացավ Արցախյան հակամարտության առնչությամբ տարածաշրջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության մարդասիրական գործունեության 30 տարին: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունը, սկսելով իր գործունեությունը 1992-ին, ձգտել է մեղմել Արցախյան հակամարտության հումանիտար հետևանքները: Ցավոք, 30 տարի անց պատերազմի հետևանքները  դեռևս խաթարում են մարդկանց ճակատագիրը, ուստի Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը տարածաշրջանում մնում է նույնքան պահանջված ու արդիական, որքան և 1992-ին: Մանավանդ երբ խոսքը վերաբերում է ռազմական բախման հետևանքով գերեվարված անձանց աջակցությանը և նրանց ընտանիքի հետ կապի պահպանմանը, ինչպես նաև տնտեսական ու սոցիալական աջակցությանը սահմանամերձ համայնքներին:

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 30-ամյա ուղուն էր նվիրված Կապանի արվեստի քոլեջի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցած միջոցառումը: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն: Նա մասնավորապես նշեց, որ 2020 թ. պատերազմից հետո ԿԽՄԿ-ն գրասենյակ է բացել Գորիսում ավելի մոտ լինելու սահմանամերձ համայնքի բնակիչներին, որոնց կյանքի ընթացքը շարունակում է խաթարված մնալ. «Քաջ գիտակցում ենք, որ մեր բոլոր ջանքերը մարդասիրության ոլորտում մի կաթիլ են մարդկային տառապանքի, վշտի և կորուստների անծայրածիր ծովում: Հանուն արդարության փաստենք, որ երբեմն ձախողել ենք, երբեմն ուշացել: Մյուս կողմից՝ ինչպես չհիշել այն մայրերին, ովքեր գերության մեջ պահվող իրենց զավակներից Կարմիր խաչի նամակներ են ստանում, ինչպես չհիշել այն ընտանիքներին, որոնք որոշ դեպքերում երկար տարիներ շարունակ անհամբեր սպասում են իրենց անհետ կորած հարազատի մասին գեթ մեկ նորության և որոնց Կարմիր խաչը սատարում է այդ երկարատև սպասմանը, որպեսզի նրանց խնդիրը չանտեսվի, չմոռացվի մինչև այն օրը, երբ հնարավոր դառնա պարզել ճակատագիրը»:

Ողջերթի խոսքը Թիերի Ռիբոն ավարտեց երախտագիտություն հայտնելով այն մարդկանց, ովքեր ջանացել են մի փոքր լույս, մի փոքր հույս, մի փոքր մարդասիրություն դրսևորել: Քանզի հակամարտության մեջ հայտնված յուրաքանչյուր անձ արժանի է ուշադրության և հոգատարության:

Օրվա խորհրդին պատշաճող խոսքով հանդես եկան Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Այնուհետև ցուցադրվեց տեսաֆիլմ՝ նվիրված Հայաստանում ԿՄԽԿ 30-ամյա գործունեությանը:

Միջոցառման երկրորդ հատվածը երաժշտական էր, և հաճելի անակնկալ էր սպասվում հանդիսականին: Նախ՝ ելույթ ունեցան քոլեջի դասախոսներն ու ուսանողները, այնուհետև բեմահարթակը տրամադրվեց վիրտուոզ երաժիշտներ, արմատներով կապանցի,  միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանին  և դաշնակահար Արմեն Քարամյանին: Նրանք կատարեցին Սերգեյ Ռախմանինովի, Ֆրեդերիկ Շոպենի, Ալֆրեդ Շնիտկեի, Ռոդիոն Շչեդրինի ստեղծագործություններից՝ գեղագիտական  հաճույք պատճառելով հանդիսականին: Ի դեպ, Սևակ Ավանեսյանն այն երաժիշտն է, ով 44-օրյա պատերազմի օրերին, երբ հրետակոծվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, վիրավոր մայր տաճարում հնչեցրեց Կոմիտասի «Կռունկը»:

Համերգից հետո միջոցառման մասնակիցները ծանոթացան «30 տարին՝ 30 նկարում» ԿՄԽԿ մարդասիրական գործունեության 3 տասնամյակը պատկերող դրվագներին:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11