«3+3» ձևաչափով հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին. Դենիս Գոնչար

10.12.2022 12:20
1041

 Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Ներկայումս շարունակվում են «3+3» ձևաչափի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական աշխատանքները։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից ՝ հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստանին», - ասել է դիվանագետը։

Նրա խոսքով ՝ ՌԴ-ն համոզված է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը պահանջված է՝ մասնակից երկրների միջև  փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից ելնելով։

« Հիշեցնեմ, որ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած հիմնադիր հանդիպման ընթացքում որոշվել է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների՝ առևտրատնտեսական, տրանսպորտային և մշակութային-հումանիտար կապերի զարգացման, ինչպես նաև՝ ընդհանուր մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի վրա»,-հավելել է Գոնչարը։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացահայտմանը, ինչին կնպաստի տրանսպորտային երթուղիների վերականգնումը:

«Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ենթակառուցվածքի արդիականացման գործում համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ոչ միայն տրանսպորտի, այլեւ՝ էներգետիկայի ոլորտում: Նման համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում վստահության ամրապնդմանը ՝ տարածաշրջանային բազմակողմանի կապերի հաստատման միջոցով, կդառնա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը», - պարզաբանել է Գոնչարը:

«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման հարցերին, տեղի է ունեցել ԱԳ փոխնախարարների մակարդակով 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա «3+3» ձևաչափով հանդիպմանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40