4 գյուղատնտեսական քոլեջ ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

14.01.2020 16:35
1352

Չորս գյուղատնտեսական քոլեջներ ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում։ Հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ)։

Փորձագետիտական խմբերը հունվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում արտաքին գնահատում կիրականացնեն Վանաձորի պետական գյուղատնտեսական, Գորիսի պրոֆեսոր Խ․ Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական, Ստեփանավանի պրոֆեսոր Ա․ Քալանթարյանի անվան պետական գյուղատնտեսական  և Գավառի ակադեմիկոս Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջներում։

Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ կունենան յուրաքանչյուր քոլեջի ղեկավար կազմի, ուսումնաօժանդակ կառույցների աշխատակիցների, դասախոսական կազմի, որակի ապահովման մասնագետների, կարիերայի կենտրոնի աշխատակիցների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների հետ, կիրականացնեն փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում։

Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ մատնանշելով քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։  Փորձագետների խորհրդատվության հիման վրա յուրաքանչյուր քոլեջ մատնանշված թերությունների վերացման ծրագիր կկազմի։ Իսկ հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝  հիմնվելով այդ փաստաթղթերի վրա։

Չորս գյուղատնտեսական քոլեջների հավատարմագրումը տեղի է ունենում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ծրագրի շրջանակներում։ Այս ուսումնական հաստատությունները հավատարմագրմանը նախապատրաստվելու տևական ճանապարհ են անցել․ քոլեջների աշխատակիցները վերապատրաստվել են ՈԱԱԿ-ում, ապա ՈԱԱԿ-ի հետ համագործակցությամբ իրենց ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգ են ներդրել՝ աստիճանաբար նախապատրաստվելով  ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։ Քոլեջների աշխատակիցների համար ծրագրի շրջանակներում դասընթաց է  իրականացրել նաև Բուլղարիայից ժամանած մասնագետ Պատրիցիա Գեորգիևան։  

Նշենք, որ գյուղատնտեսական քոլեջներում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբերում ընդգրկված են մեկական միջազգային, երեքական հայաստանյան փորձագետներ և մեկական ուսանող-փորձագետ։

 

anqa.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40