40 օր որդիների հետ առաջնագծում կռված լեգենդար հրամանատարին`Աշոտ Երկաթին, ձերբակալել են Փաշինյանի սպանության նախապատրաստության կասկածանքով

14.11.2020 20:55
4014

Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա արձանագրեց, որ չի կարող լուրջ վերաբերել կասկածանքին, դժվարությամբ, բայց, այդուհանդերձ, հույս հայտնեց առ այն, որ նշվածը կասկածանքով կսահմանափակվեն, քանի որ իշխանության յուրացումը կոնկրետ հանցակազմ է, որի նախապատրաստությունն ինքնին զավեշտ է, որովհետև իշխանության յուրացման նախապատրաստում որպես այդպիսին հնարավոր չէ պատկերացնել։

Փաստաբանը հայտնեց, որ ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Փաստաբանի խոսքով՝ որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, նույնիսկ՝ բանավոր հարցմամբ, մինչդեռ, անձին արգելանքի վերցնելու պահից պետք է վկայակոչվեն ոչ միայն իրավական հիմքերը, այլև՝ փաստական որոշակի տվյալներ և նույնիսկ փաստաբանի բանավոր խնդրանքի դեպքում որևէ տեղեկություն չի տրամադրվել։ Ավելին՝ ձերբակալման հիմքում ընկած է անձի փախուստի կանխելը, մինչդեռ, Մինասյանը 40 օր` իր որդիների հետ եղել է առաջնագծում։

«Եթե մեր ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը պատկերացնում է, որ ԶՈՒ գնդապետ, Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշան կրողը, երեք պատերքազմերի մասնակիցը կարող է դիմել փախուստի, ես ուղղակի ցավում եմ նման մտածողություն ունեցող մարդկանց համար»,- ասաց Վարդևանյանը։

Նրա փոխանցմամբ՝ Մինասյանը ցուցմունք չի տվել, բայց հայտարարությամբ է հանդես եկել՝ արձանագրելով, որ նշվածը քաղաքական հետապնդում է։

Բացի դա՝ պաշտպանը նշեց, որ առավոտյան ժամը 10։30-ից փորձել է ներգրավվել որպես պաշտպան և հնարավորույուն է ունեցել ներգրավվել միայն 14։44-ի սահմաններում, քանի որովհետև ԱԱԾ գործընկերները պարբերաբար ձգձգում էին մինչև այն պահը, երբ փաստաբանը, ներգրավված չլինելով, մուտք գործեց ԱԱԾ։

Պաշտպանը գտնում է, որ դա արվել է ձերբակալման որոշման իրավաչափության բողոքարկման հնարավորությունը ձգձգելու համար։

Նշենք, որ սույն գործով ձերբակալվել է նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40