44 օրը քիչ ժամանակ չէր հացադուլի մասին իմանալու եւ իրազեկելու համար. Վարուժան Ավետիսյան

26.01.2019 20:56
1617

Միթե դժվար էր պատշաճ մարդկային ու մասնագիտական վերաբերմունքով եւ անհրաժեշտ բժշկական հսկողությամբ կանխել ողբերգությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն՝ անդրադառնալով  Haynews.am  կայքի պատասխանատու, անազատության մեջ գտնվող 51–ամյա Մհեր Եղիազարյանի մահվանը։

«Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, այսօր ՔԿՀ-ում մահացել է 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանը։

Անմարդկային եւ անընդունելի այս երեւույթը եւս մեկ անգամ փաստում է, որ արդարադատության համակարգը, հատկապես՝ քրեակատարողական ծառայությունը, շարունակում են հիմնված մնալ խորհրդաբոլշեւիկյան մարդատյաց արժեքների ու սկզբունքների վրա եւ դեռեւս շատ հեռու են 21-րդ դարի արժեքային ընկալումներից ու չափանիշներից։

Ինչո՞վ էին զբաղված Արդարադատության նախարարությունը եւ մյուս պատկան մարմինները։ Միթե դժվար էր պատշաճ մարդկային ու մասնագիտական վերաբերմունքով եւ անհրաժեշտ բժշկական հսկողությամբ կանխել ողբերգությունը։

Զարմանալի է նաեւ ԶԼՄ-ների քար լռությունը։ 44 օրը քիչ ժամանակ չէր հացադուլի մասին իմանալու եւ հանրությանն իրազեկելու համար։

Արդարադատության նախարարությունը, գոնե այս հերթական ողբերգությունից հետո, պարտավոր է.

1. ժամ առաջ առավելագույն ամբողջական տեղեկույթ տրամադրել հանրությանը Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ,

2. վերջ տալ իր ինքնագոհ ու ջայլամային վարքագծին եւ գերկարճ ժամկետում հանրային քննարկման ներկայացնել մարդու եւ նրա իրավունքների գերակայության վրա հիմնված փոփոխությունների ռազմավարության նախագիծ, որը կերաշխավորի քրեակատարողական համակարգի արդիականացումն ու մարդկայնացումը»,– գրել է նա։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40