44-օրյա պատերազմին առնչվող վարույթներով 99 սպաներ քրեական հետապնդման են ենթարկվում. ՔԿ նախագահ

05.01.2024 15:07
726

«Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի հետ կապված դատարան է ուղարկել 422 անձի վերաբերյալ քրեական գործ, 99-ը սպաներ են։ Գործերի ճնշող մեծամասնությունը դատաքննության փուլում է»,- «Լուրերին» ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Նա նշել է, որ այս պահի դրությամբ առնվազն 99 սպաներ քրեական հետապնդման են ենթարկվում. «Դատաքննությունը ցույց կտա՝ մեղավոր են այս մարդիկ, թե ոչ։ Բայց առնվազն նախաքննական մարմնի տեսանկյունից շատ հարցերի պատասխաններ, իմ կարծիքով, մենք ունենք։ Կան հանգամանքներ, որոնք նպաստել են պարտության վրա հասնելուն, կան անձինք, որոնց գործողությունները կամ անգործությունն է նպաստել պարտությանը»,- ասել է Քյարամյանը։

Նա նշել է, որ արդյունավետ քննություն ապահովելու տեսանկյունից վարույթները բաժանել են ըստ ուղղությունների՝ 10-րդ  հրաձգային դիվիզիայի, 18-րդ հրաձգային դիվիզիայի,  1-ին բանակային կորոպուստի ուղղություններ, Շուշիի պաշտպանության, հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի  հետ կապված դեպքեր, զորակոչի հետ կապված խնդիրներ և ևս մեկ ուղղություն։

«Այս պահին կարող ենք արձանագրել, որ  բացի մեկ ուղղությունից,  մնացած բոլոր ուղղություններով հիմնական քննությունն ավարտված է»,- ասել է Քյարամյանը՝  նպատակահարմար չհամարելով նշել կոնկրետ ուղղությունը։

ՔԿ նախագահի խոսքով, ահռելի աշխատանք է կատարվել. «Եղել են հանգամանքներ, որ մենք քննությունն իրականացրել ենք ոչ թե գնդի, գումարտակի մակարդակով, ընդհուպ մինչև ջոկի։  Տասնյակ հազարաներով քննչական գործողություններ են արվել, մի քանի հազար հատորի է հասնում գործերի ընդհանուր ծավալը։

Մեզ համար ընդհանոր իրավիճակը գրեթե բոլոր ուղղություններով պարզ է»։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22