Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ֆինանսական աջակցությամբ քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Մ2 մայրուղու հարևանությամբ իրականացվում են հենապատերի՝ մարմարե մանրախճով դեկորատիվ սվաղապատման աշխատանքներ։
Քաղաքի արտաքին տեսքի բարելավմանն ուղղված այս աշխատանքները ընդհանուր բարեկարգման գործընթացի կարևոր բաղադրիչներից են՝ միտված հանրային տարածքների գեղագիտական միջավայրի ձևավորմանն ու ենթակառուցվածքների երկարաժամկետ պահպանության ապահովմանը։