Մարդ, ում և օժտեց, և հարվածեց ճակատագիրը

18.04.2023 17:01
1044

«Մինասը նկարչական աշխարհում երևույթ է,  նրա  նկարները  զրնգուն հնչեղություն կունենան Փարիզի նման նկարչության և արվեստի կենտրոնում՝ արվեստների մայրաքաղաքում»-, մեծատաղանդ քանդակագործ Երվանդ Քոչարն է նրա մասին ասել։

Մինասը տաղանդավոր գեղանկարիչ էր, ում ավաղ, անսովոր, եթե չասենք՝ դաժան ճակատագիր էր բաժին ընկել։ Նաև ցավալիորեն կարճ էր նրա ստեղծագործական կյանքը՝ ընդամենը տասնհինգ տարի։ Մինասի կտավների անկրկնելի գույները ծնվել էին հայրենի Ջաջուռ բնաշխարհից։

Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Սյունիքի մարզային գրադարանի արվեստի բաժնում կազմակերպված ցերեկույթը «Մարդ, ում օժտեց և պատժեց ճակատագիրը» խորագիրն էր կրում։

«Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ»-, սա էլ մի այլ տաղանդավոր  գեղանկարիչ, ֆրանսահայ Գառզուն է ասել։ Խորհրդային պարտադրանքի տարիներին Մինասը չնկարեց մի նկար, որ թելադրված էր գաղափարական պարտադրանքով։  Բնականաբար, հալածանքների ենթարկվեց։ Նախ՝ սպառնալիքներով լի նամակներ էր ստանում, արվեստանոցը հրկիզեցին, իսկ հետո եղավ նրա առեղծվածային մահը՝ ավտովթարից։

Այս ամենի մասին հետաքրքրական դրվագներ էին պարունակում ժամանակակիցների՝ Հակոբ Հակոբյանի, Վարուժան Վարդանյանի, Հենրիկ Իգիթյանի կարծիքները, նաև ցերեկույթի ընթացքում ցուցադրված «Մինասի առեղծվածը» տեսաֆիլմը։

Միջոցառումը ներածական խոսքով բացեց մարզային գրադարանի արվեստի բաժնի վարիչ Ելենա Լալազարյանը։ Օրվա բանախոսը գեղանկարիչ, Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս Հրանտ Էլչյանն էր, ով կենդանի դրվագներ ներկայացրեց Մինասի գեղանկարների ցուցահանդեսի բացման արարողությունից, ինչպես նաև ընդգծեց Մինասի մեծությունը: Նա նոր աշխարհընկալում և մարդկային  փոխհարաբերություններ բերեց հայկական գեղանկարչական արվեստ:

Ցերեկույթին մասնակցում էին Կապանի արվեստի պետական քոլեջի գեղանկարչության և դիզայնի բաժինների սովորողները։

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40