«Արցախցիները մեր կարիքն ունեն». ուսանողները բողոքի երթով շարժվում են դեպի Կառավարության շենք

19.12.2022 14:59
1020

Ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երեւանի պետական համալսարանի շենքի մոտից բողոքի երթ են անցկացնում դեպի Կառավարության շենք: Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու ուղղությամբ: Ուսանողները որոշել են պահանջագիր ներկայացնել կառավարությանը՝ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Ակցիայի մասնակիցներից արցախցի ուսանողուհի Մարիամ Հայրյանը նշեց, որ արդեն 8 օր է, որ Արցախը շրջափակման մեջ է եւ գանլով իրավիճակն ավելի է բարդանալու, քանի որ կարիքները գնալով ավելանում են. «Պետք է ամեն կերպ օգնենք 120 հազար մարդկանց, որովհետեւ իրենք իրոք մեր կարիքն ունեն: Հայաստանը պետք է լինի Արցախի կողքին, լավ է, որ ուսանողը միանում է մեր պայքարին, որ փորձենք օգնել Արցախ աշխարհին: Իմ ընտանիքը, բոլոր հարազատները Արցախում են, իրենք մեզ փոխանցում են, որ ավելի ակտիվ լինենք: Բոլորիս ներկայությունն այս ցույցերին շատ կարեւոր է: Կանգնենք Արցախի կողքին եւ իմանանք, որ կարեւոր գործ ենք անում: Հուսանք ճանապարհը մինչեւ Ամանոր կբացվի եւ ես Նոր տարին ինչպես ամեն տարի, կտոնեմ իմ տանը»,-ասաց նա:

Մեկ այլ ուսանող՝ Անաստասիա Կիրակոսյանն էլ հավելեց, որ իրենք երթով գնում են կառավարություն, քանի որ համարում են, որ պետության ներսում  ցանկացած իրադարձության թիվ մեկ պատասխանատուն կառավարությունն է. «Պահանջելու ենք, որ թեկուզ հայտարարությամբ կամ ինչ-որ նախաձեռնությամբ կարողանան աջակցել մեր հայրենակիցներին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։

 

 

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40