Գորիսը վերջին հրաժեշտը տվեց ողբերգորեն մահացած իր զինվոր զավակին

17.02.2020 13:59
1619

Համընդհանուր սգի մեջ հայտնված Գորիսի երկնակամարից անգամ ձյան տեսքով արտասուք էր ծորում փետրվարի 17-ին…

Դեռ նախօրյակին, երբ Հայկ Ասրյանի աճյունը հասցրել էին հայրական տուն, ամբողջ Գորիսը, կարելի է ասել, մասնակցում էր նահատակ զինվորի քաղաքացիական հոգեհանգստին:

Հուղարկավորությունն էլ, որ տեղի ունեցավ այսօր՝ փետրվարի 17-ին, ոտքի էր հանել հարյուրավոր գորիսեցիների…

Մարդիկ ոչ միայն սգում էին մեր զինվոր զավակի կորուստը, այլ փորձում հասկանալ՝ ինչո՞ւ, ինչպե՞ս…

Վերջին ամսում մահացած զինվորների շուրջ ահագնացող խոսակցությունները, հատկապես համացանցային տիրույթում թեժացած քննարկումները, հնչող վարկածները (նաեւ շահարկումները) տարակույսների որոշակի ալիք են առաջ բերել…

Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանությունների խնդիրն է՝ ամեն գնով բացահայտել յուրաքանչյուր զինվորի կորստյան դեպքը:

Միայն այդպես հնարավոր կլինի վերջ տալ ասեկոսեներին եւ ցրել տարակույսների թանձր մշուշը:

23-ամյա լեյտենանտ Հայկ Ասրյանը մահացել է 2020 թ. փետրվարի 14-ին՝ ճակատի շրջանում ստացած հրազենային վնասվածքից, դեռեւս չպարզված հանգամանքներում:

Զինվորի ինքնասպան լինելու վարկածը զայրույթով են ընդունում ոչ միայն հարազատներն ու մերձավորները, այլեւ նրա ընկերները, ճանաչողները:

Պայմանագրային զինծառայող էր՝ երեք տարի ժամանակով, որի կեսն արդեն անցել էր:

Գոհ էր ծառայությունից, ծառայության պայմաններից, բազում ծրագրեր ուներ…

Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի շրջանավարտ էր:

Սովորել էր Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում, մինչ այդ ավարտել Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

Քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ, երբ չէր դադարում մարդկանց հոսքը, երբ խումբ-խումբ կանգնած գորիսեցիները զրուցում էին եւ միմյանց սփոփելու փորձեր անում, մեր ականջին հասավ Հայկի մոր խոսքը՝ «Գոնե վերջին դեպքը լինի հայոց բանակում, գոնե վերջին մայրը լինեմ ինքս, ով զինվոր զավակ է կորցնում…»:

Այդ խոսքերը լսելուց հետո հնարավոր չէր վերստին ու նորովի չհասկանալ, թե ինչպես է մեր ժողովուրդը պատմության կեռմաններում դարերով դիմացել ամենադժվար փորձություններին նույնիսկ:

Հնարավոր չէր նորովի չհասկանալ, որ հազարամյակների փորձություններին դիմացել ենք հատկապես մեր՝ հիրավի հերոս մայրերի տոկունության, հայրենապաշտության շնորհիվ:

Եվ ուրեմն՝ այդ ամենից հետո անհնար է չհավատալ՝ նման ակունք եւ արմատ ունեցող հայոց զինվորը երբեք ու ոչ մի պարագայում չի ընկրկի այսուհետ եւս ու կապահովի մեր սրբազան սահմանների անձեռնմխելիությունը, տեր կկանգնի հայ ժողովրդի արժանապատվությանը…

 

Սամվել Ալեքսանյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08