Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25
614

Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը Գորիս քաղաքում գտնվող Գորիս hյուրանոցում հավաքել են քաղաքի բոլոր ուսումնական հաստատությունների՝ մանկապարտեզների, դպրոցների, քոլեջների տնօրեններին: Մեզ պատմեցին, որ մարզպետը սկսել է ինքն իրեն գովելուց, ներկայացրել է իր աշխատած տարիներին Սյունիքի մարզում կատարված աշխատանքները:

Ներկայացրել է, որ սահմանին ամրաշինական աշխատանքներ են իրականացվում, իսկ հանդիպման վերջում ներկաներին հորդորել է, որ ընտրություններին քվեարկեն համար 16-ի օգտին: Փորձեցինք մի քանի դպրոցների տնօրեններից ճշտել՝ արդյո՞ք նրանց հրահանգել են վաղը մասնակցել ՔՊ-ի հանրահավաքին եւ ընտրել ՔՊ-ի օգտին: Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ով մոլի ՔՊ-ական է, մեր հարցը լսելով, ասաց, որ նպատակահարմար չի գտել՝ չի գնացել մարզպետի հրավիրած հավաքին: Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարիետա Միրաքյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը կրթական ոլորտի հարցեր չեն քննարկվել, միայն խոսվել է Գորիսում մարզպետարանի կատարած աշխատանքների մասին, կարելի է ասել՝ մարզպետի հաշվետվությունն է եղել: Հարցին՝ Ձեզ հորդորե՞լ են վաղը գնալ ՔՊ-ի հանրահավաքին, ասաց. «Չէ, նման բան չի եղել, ես վաղը աշխատանքի եմ՝ մեր դպրոցում քննություն է»:

hraparak.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40