Ի՞նչ հաճախականությամբ քաղաքացին կարող է անմաքս առևտրի համար սահմանված արտոնությամբ առցանց առևտուր անել. Պարզաբանում է ՊԵԿ պաշտոնյան

05.04.2024 14:24
813

Անցած մեկ տարվա ընթացքում հայաստանցիներն առցանց եղանակով առավել հաճախ պատվիրել են հագուստ, վիտամիններ, կոսմետիկ միջոցներ, տեխնիկա և այլն։ Ապրիլի 1-ից  ֆիզիկական  անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը  նվազեցվել է՝ նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: 

Վերջին մեկ տարվա ընթացքում սա արտոնության շեմի առաջին փոփոխությունը չէ։  Ինչո՞վ են պայմանավորված փոփոխությունները, առաջիկայում հնարավո՞ր է շեմի նոր վերանայում, ապրիլի  1-ից ուժի մեջ մտած կարգավորումն ազդո՞ւմ է մինչ այդ արված պատվերների վրա, ինչպե՞ս պետք է մաքսազերծվի ապրանքը, եթե սահմանված շեմից ավելի է օրինակ մինչև տասը եվրոյով կամ 1-2 կգ-ով։

Panorama.am-ի հետ զրույցում այս ու այլ հարցերի պատասխանել է ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պետ Գարիկ Մինասյանը։

Panorama.am-Պարոն Մինասյան, ինչո՞վ  են պայմանավորված այս փոփոխությունները։ Առաջիկայում հնարավո՞ր է շեմի նոր վերանայում։
Գարիկ Մինասյան-Անձնական օգտագործման ապրանքների տեղափոխումը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ։ Այդ որոշմամբ մինչև 2022 թվականի մարտ ամիսը գործում էր 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը։ Հետո այդ արտոնության շեմը բարձացվեց 1000 եվրո և 31 կգ։ Արտոնության ժամկետը վեց ամսով էր։ Մի քանի անգամ արտոնության ժամկետը երկարաձգվեց։ Վերջին անգամ երկարաձգվեց 2023 թ. սեպտեմբերի 27-ի որոշմամբ և վերջնաժամկետ սահմանվել էր մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։ Քանի որ Հայաստանում գործում էր ավելի խիստ նորմ՝ 200 հազար դրամ, մեզ մոտ կիրառվեց 200 հազար դրամի շեմը։ Քանի որ արտոնությունը չի երկարաձգվել, հիմա մեզ մոտ գործում է 200 եվրոյի արտոնության շեմը, որն ավելի խիստ նորմ է, քան 200 հազար դրամը։ Այդ իսկ պատճառով ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա գործում է 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: 

Panorama.am-Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն որևէ գործիք չունե՞ր՝ ազդելու որոշման վրա, որպեսզի երկարաձգվեր նախկինում գոծող՝ 200 հազար դրամի արտոնությունը։
Գարիկ Մինասյան-ՊԵԿ-ն իրականացնում է վարչարարություն սահմանված օրենսդրության պահանջների նկատմամբ։ Հանձնաժողովում նախաձեռնություն անդամ երկրների կողմից չի իրականացվել, և արտոնության շեմը չի երկարաձգվել է։

Panorama.am-Հնարավո՞ր են արտոնության շեմի նոր վերանայումներ։
Գարիկ Մինասյան-Այս պահին այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում։

Panorama.am-Սոցիալական ցանցերում քննարկումների մասնակիցներից մի քանիսը նշում էին, որ պատվերներն արել են մինչև ապրիլի մեկը, քանի որ տեղյակ չեն եղել հնարավոր փոփոխության մասին։ Ապրիլի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները վերաբերո՞ւմ են ապրիլի 1-ից հետո կատարված պատվերներին, թե՞ այդ օրվանից ներմուծվող ապրանքներին։
Գարիկ Մինասյան-Վերաբերում են ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, այդ օրվանից հայտարարգրվող առաքանիներին։ 

Panorama.am-Քաղաքացին, ֆիզիկական անձն ի՞նչ հաճախականությամբ կարող է  օգտվել սահմանված արտոնությունից։
Գարիկ Մինասյան-Հաճախանականությունը որպես այդպիսին սահմանված չէ։ Այս արտոնությունը վերաբերում է յուրաքանչյուր առաքանուն։ Բայց ունենք նույն որոշմամբ սահմանված 6-րդ հավելված, որտեղ կան որոշ ապրանքատեսակներ, որոնք գործող օրենսդրության շրջանակում անձնական օգտագործման չեն դիտարկվում անկախ իրենց արժեքից։ Դրանք ենք չափիչ սարքերը,  էլեկտրոնային սարքավորումները և այլն։ Մնացած ապրանքների մասով մաքսային մարմինն է դիտարկում անձնական օգտագործման կամ ոչ անձնական՝ ելնելով ռիսկերի չափանիշներից,  նայելով ներմուծման հաճախականությունը, քանակը, ապրանքի բնույթը և նպատակային նշանակությունը։

Panorama.am-Ձեզ ճի՞շտ հասկացա, որ մեկ անձը օրվա մեջ մի քանի անգամ կարող է մինչև 200 եվրո գումարի և 31 կգի չափով  առցանց կերպով անձնական օգտագործման ապրանքներ պատվիրել։
Գարիկ Մինասյան-Այո, ճիշտ եք հասկացել, բայց այդ ապրանքները կլինեն արտոնության շրջանակում, եթե դիտարկվեն անձնական օգտագործման, քանի որ արտոնության շեմը բացառապես վերաբերում է անձնական օգտագործման ապրանքներին՝ հագուստ, տեխնիկա, կոսմետիկ միջոցներ, վիտամիններ և այլն։ Ընդ որում նշենք, որ 2023 թվականին շուրջ 3 մլն առաքանի է  ներմուծվել Հայաստան։ Դրանցից մոտ 122 հազար առաքանու արժեքն է գերազանցել 200 եվրոն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ քիչ անց ձայնագրությամբ։

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06