Աստանայում կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը

03.07.2024 19:26
764

Աստանայում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ նախագահները խոսել են երկու երկրի միջև զբոսաշրջության զարգացման, վճարային համակարգի, բանկերի, տնտեսվարող սուբյեկտների միջև փոխադարձ հաշվարկների, գյուղմթերքի մատակարարումների մասին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիճելի հարցերը լուծելու «քաղաքական կամքի» առկայության մասին։

«Այնտեղ, որտեղ մեծ աշխատանք է տարվում, որտեղ իրականացվում է երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, անխուսափելիորեն առաջանում են տարբեր խնդիրներ: Դրանք կարգավորելու քաղաքական կամք կա։ Երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության անհրաժեշտ մակարդակ նույնպես առկա է։ Նորմալ աշխատանքային գործընթաց է»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։

Հարցին, թե հուլիսի 3-ին Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է.

«Դա փոխադարձ նախաձեռնություն էր։ Մեր օրակարգում շարունակում է մնալ նախագահ Պուտինի՝ Թուրքիայի այցի թեման։ Այն անպայման տեղի կունենա, երբ հաջողվի համաձայնեցնել երկու նախագահի ժամանակացույցը»,- ասել Է Պեսկովը։

1lurer.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34