Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54
62

Գարեգին Նժդեհի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում Գորիսի երկրագիտական թանգարանում սույն թվականի նոյեմբերի 21-ին։

Միջոցառման նախաձեռնողը «Միասնության դրոշ» նախաձեռնության հիմնադիր ղեկավար Արա Շահինյանն է՝ թանգարանի աշխատակազմի հետ համագործակցությամբ։

Գարեգին Նժդեհին, Սյունիքի ազատագրական պայքարին, հաջորդող այդ ժամանակաշրջանին նվիրված կարճ ակնարկներով, պատմություններով, ժամանակաշրջանի դրվագների վերլուծական ու երգ-երաժշտությամբ հանդես եկան.

Վարդան Սարգսյան՝ Գորիսի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող։

Սամվել Ալեքսանյան՝ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր

Արա Շահինյան՝ «Միասնության դրոշ» նախաձեռնության հիմնադիր (08.05.2021թ.)։

Գոռ Նազարյան՝ Լեռնահայաստանի քարտեզագրման հեղինակ, պատմաբան։

Սուրեն Գրիգորյան՝ երգիչ-երաժիշտ, բանաստեղծ, իրավաբան, գինեգործ։

Արսեն Համբարյան՝ գրող, երգահան, ազգային երգիչ։

Սամվել Թադևոսյան՝ սցենարիստ,կինոռեժիսոր,վավերագրող:

Հյուրերը մտավորականներ էին, վաստակավոր ուսուցիչներ, մշակույթի նվիրյալներ։

Թանգարանին նվիրեցին Լեռնահայաստանի քարտեզը և փաստագրական նյութեր։

ՀԳ. Հենց 1920թ.-ի նոյեմբերի 21-ին Գարեգին Նժդեհի գլխավորած հայկական ուժերն ազատագրեցին Գորիսը՝ ավարտին հասցնելով ամբողջ Զանգեզուրի մաքրումը բոլշևիկյան ու ադրբեջանական զորքերից։ Գորիսը դարձավ Լեռնահայաստանի մայրաքաղաք։

Այս հաղթանակը վճռորոշ եղավ Սյունիքը Հայաստանի կազմում պահելու համար։

 

Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն

Գարեգին Նժդեհի 140-ամյակին նվիրված ցերեկույթ՝ Գորիսի երկրագիտական թանգարանում

22.11.2026 15:54

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

22.11.2026 14:46

Աշխարհահռչակ դաշնակահար Դմիտրի Մասլեեւը հանդես կգա Երեւանում եւ մարզերում

22.11.2026 00:14

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները շարունակում են հանդիպումները կապանցիների հետ

21.11.2026 22:33

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին

21.11.2026 22:08

Նույնիսկ կրթության նախարարն է իրեն անկիրթ պահում եւ դասեր տալիս դեսպանին

21.11.2026 10:59

Իշխանությունը չի մեկնաբանում ՀՀ տարածքում Ադրբեջանի իրականացրած ինժեներական աշխատանքները

21.11.2026 10:51

Կապան համայնքի կանանց երգչախմբի հոբելյանական համերգը

21.11.2026 10:02

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան

20.11.2026 20:39

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

20.11.2026 20:36

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն

20.11.2026 16:53

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել

20.11.2026 16:34