Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը:
«Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած, պաշտոնավարման ընթացքում երկու թե երեք անգամ ասուլիս հրավիրած եւ լրագրողների հազիվ 7–8 չնախապատրաստված հարցի պատասխանած, իշխանության հասնելու համար Հայաստանը կոնֆլիկտի եւ ապա պատերազմի մեջ ներքաշած, Եռաբլուրը հիմնադրած, Հայաստանի կործանարար արտագաղթը կազմակերպած, Հայաստանը ֆորպոստ դարձրած, Սերժիկ Սարգսյանի համար ՆԳՆ–ն ու ԱԱԾ–ն իրար միացրած, Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի վարչապետ նշանակած, իշխանությունը նրան ժառանգած եւ նրա «երդման արարողությանը» մասնակցած, Հայաստանը քաղաքական սպանությունների թատերաբեմ դարձրած, պատասխանատվությունից փախած, սահմանադրական հանրաքվեի եւ ընտրությունների արդյունքների կեղծման ավանդույթը Հայաստանում հիմնադրած, 2008թ․ մարտի 1–ի գիշերը հանգիստ քնած, Կտրիճ Ներսիսյանին դարպասի մոտ թողած, Եռաբլուրը ներքաղաքական ինքտրիգների մանրադրամ դարձած, Ռոբերտ Քոչարյանի, Սերժիկ Սարգսյանի եւ Կտրիճ Ներսիսյանի հետ վերամիավորված Լեւոն Տեր–Պետրոսյանը (շարունակիր ինքդ)»,- գրել է նա: