Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

20.11.2026 14:41
158

ARCS∙ai Հաշվարկային գիտությունների և արհեստական բանականության առաջատար հետազոտությունների նախաձեռնությունը հայտարարում է ARPI կենտրոնի ստեղծման մասին։

ARPI-ն ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ազգային կենտրոն է, որի նպատակն է Հայաստանում զարգացնել այս ոլորտի կրթությունն ու գիտական հետազոտությունները, պատրաստել բարձրակարգ մասնագետներ և նպաստել նոր տեխնոլոգիաների ստեղծմանը։

Կենտրոնը մեկ հարկի տակ է համախմբում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) կրթական և հետազոտական հնարավորությունները։ Նախատեսվում է ակադեմիական յուրաքանչյուր տարվա ընթացքում պատրաստել ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում մասնագիտացած 50 ինժեներ։

ARPI-ի ստեղծման հիմքում համալսարանների միջև համագործակցությունն ամրապնդելու գաղափարն է։ Առանձին բուհերում նմանատիպ լաբորատորիաներ և հետազոտական հնարավորություններ զարգացնելու փոխարեն կենտրոնը հնարավորություն է տալիս համատեղ օգտագործել առկա ենթակառուցվածքները, միավորել մասնագիտական ներուժը և իրականացնել ավելի մեծածավալ կրթական ու գիտահետազոտական ծրագրեր։

Կրթական ծրագրի առաջին փուլն արդեն մեկնարկել է։ Ֆիզիկական արհեստական բանականության ծրագրին արդեն իսկ միացել է 30 ուսանող ՀԱՀ և ԵՊՀ ինժեներական և մաթեմատիկական ֆակուլտետներից։ Երկու համալսարաններում ներկայումս սահմանված է 9-ը մասնագիտացված դասընթաց, որոնց ընթացքում ուսանողները ծանոթանում են ռոբոտների մեխանիկային, կառավարման համակարգերին, վիճակի գնահատման մեթոդներին, թվային երկվորյակներին, ինչպես նաև ֆիզիկական արհեստական բանականության էթիկական կառավարման հարցերին։ 2027 թվականին նախատեսվում է ՀԱՀ-ում մեկնարկել նաև ֆիզիկական արհեստական բանականության մագիստրոսական ծրագիրը։

Կենտրոնի կրթական և գիտահետազոտական աշխատանքներում արդեն ներգրավված է 14 դասախոս, որոնցից ութը հրավիրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար համալսարաններից ու հետազոտական կենտրոններից։ Նրանց թվում են Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի, Դելֆթի տեխնիկական համալսարանի և Ռադերֆորդ Էփլթոնի լաբորատորիայի ներկայացուցիչներ։

Նոր լաբորատորիա և ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններ

ARPI կենտրոնի հիմնական հետազոտական հարթակը կլինի ՀԱՀ-ում ստեղծվող ռոբոտաշինության նոր լաբորատորիան, որի համար նախատեսված ներդրումը կազմում է 500 հազար ԱՄՆ դոլար։ Այն կհամալրվի ժամանակակից ռոբոտային բազուկներով, շարժական ռոբոտներով, վիրտուալ իրականության սարքավորումներով և մեխանիկական արհեստանոցով։ Կստեղծվի նաև անօդաչու թռչող սարքերի փորձարկման հատուկ տարածք՝ 22 տեսախցիկից բաղկացած համակարգով, որը հնարավորություն կտա բարձր ճշգրտությամբ հետևել դրանց շարժումներին։

Լաբորատորիայում կտեղադրվեն NVIDIA-ի գրաֆիկական պրոցեսորներ, որոնք կօգտագործվեն արհեստական բանականության մոդելների ուսուցման և ռոբոտների աշխատանքի սիմուլյացիաների համար։

Բացի այդ, կենտրոնի ուսանողներն ու հետազոտողները հնարավորություն կունենան օգտվելու Firebird AI նախաձեռնության հզոր հաշվարկային ենթակառուցվածքից։ Նախաձեռնության GPU կլաստերը Եվրոպայի հինգ խոշորագույններից մեկն է և հնարավորություն կտա իրականացնել մեծ հաշվարկային ռեսուրսներ պահանջող հետազոտություններ։

Համագործակցություն միջազգային առաջատար կազմակերպությունների հետ

ARPI-ի կարևոր ուղղություններից է միջազգային գիտական և տեխնոլոգիական համագործակցության զարգացումը։

ARCS∙ai-ը համագործակցության հնարավորություններ է քննարկում ռոբոտաշինության ոլորտում գործող գերմանական Agile Robots, ամերիկյան FieldAI և շվեյցարական KM-RoBoTa ընկերությունների հետ։

Միաժամանակ, աշխատանքներ են տարվում միջազգային համալսարանների հետ կապերն ընդլայնելու ուղղությամբ։ Համագործակցության հնարավորություններ են քննարկվում Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech), Ցյուրիխի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի (ETH Zurich) և Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) հետ։

Կենտրոնը շարունակում է համագործակցել նաև YerevaNN-ի հետ՝ համատեղ զարգացնելով արհեստական բանականության և ռոբոտաշինության կիրառական ուղղությունները։

Կենտրոնն առաջին անգամ պաշտոնապես կներկայացվի նոյեմբերի 20-ին Երևանում անցկացվելիք DigiTec ցուցահանդեսի շրջանակում։ Ներկայացմանը կմասնակցեն NVIDIA-ի Ֆիզիկական արհեստական բանականության սիմուլյացիոն գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ինչպես նաև գործընկեր համալսարանների և ընկերությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն նաև ռոբոտների գործնական ցուցադրություններ։

Հնարավորություններ դասախոսների և հետազոտողների համար

«Արփի»-ն բաց է նաև արտերկրում աշխատող գիտնականների և մասնագետների հետ համագործակցության համար։ Կենտրոնը հրավիրում է դասախոսների և հետդոկտորական հետազոտողների՝ Հայաստանում դասավանդելու, համատեղ հետազոտություններ իրականացնելու և նոր ծրագրերի մշակմանը մասնակցելու։

Համագործակցությունը կարող է լինել ինչպես կարճաժամկետ գիտական այցերի, այնպես էլ երկարաժամկետ աշխատանքային համագործակցության ձևաչափով։

Հետաքրքրված մասնագետները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով։

ARCS∙ai-ի մասին

ARCS∙ai-ը (Advanced Research in Computational Sciences & AI) Հայ գիտնականների և մասնագետների միության (Armenian Society of Fellows, ASOF) նախաձեռնությունն է, որի նպատակն է Հայաստանում զարգացնել առաջատար գիտական հետազոտություններն ու կրթությունը՝ միավորելով Հայաստանի համալսարանների, պետական կառույցների, տեխնոլոգիական ընկերությունների և միջազգային գիտական համայնքի ներուժը։

Նախաձեռնության հիմնական ուղղություններն են ֆիզիկական արհեստական բանականությունը, կենսագիտությունները և ավիատիեզերական ճարտարագիտությունը։

ARCS-ai-ի առանցքային ծրագրերից է ARPI կենտրոնը, որը զարգանում է Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ։

ARCS-ai-ի գրասենյակը գտնվում է Երևանում՝ «Ինժեներական քաղաքում», Բագրևանդ 52/26 հասցեում։

 

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան

20.11.2026 20:39

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

20.11.2026 20:36

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն

20.11.2026 16:53

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել

20.11.2026 16:34

Սյունիքում և Տավուշում լցակայանների աշխատանքներ են դադարեցվել, Արմավիրում հեղուկ գազի պահեստարան է ապամոնտաժվել

20.11.2026 16:09

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

20.11.2026 14:41

ՊՆ-ն արձագանքել է բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 44 դեպքի մասին հայտարարությանը

20.11.2026 14:31

Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկնել է Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ ընդդիմությանն ուղղված առաջարկը

20.11.2026 14:25

Երկուշաբթի արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան

20.11.2026 14:21

Կիեւն ու Մոսկվան ողջ գիշեր հարվածել են իրար՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման միջազգային ջանքերի ֆոնին

20.11.2026 11:05

Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Սիսիանում՝ անձրեւ

20.11.2026 11:04

Այսօրվանից ուժի մեջ են մտել նոր կանոններ. դպրոցը, հիվանդանոցը և մարզադպրոցը երեխայի նկատմամբ բռնության մասին պետք է 12 ժամում հայտնեն ոստիկանություն. ի՞նչ է փոխվում ծնողների համար

20.11.2026 10:58