Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու. Նիկոլ Փաշինյան

05.06.2021 15:12
3773

Գլխավոր շտաբի նախկին պետը հայտարարություններ է անում, որ սարսափելի է. հիմա կարող եք հարց տալ՝ բա ինչի՞ էիր դրանց էդտեղ դրել. Մի պարզ պատճառով՝ հո չէի՞ կարող օտարերկրից գեներալ բերեի, մեր գեներալների միջից պետք է դնեի: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, Աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«ԳՇ պետ նշանակելիս խորհրդակցել եմ զինվորականների հետ: Ասել են՝ երկու մարդ կա, որ կարող է լինել ԳՇ պետ: Ես այդ երկուսին եմ նշանակել: Այդքան սուտ, որ ասել են իմ մասին: Այն մարդը (նկատի ունի ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին-խմբ), որին ես գեներալ-գնդապետի կոչում եմ տվել, 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է: Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու: Ինքն ինձ․․․, ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչու է օրուկես ուշացումով հասել»,-հայտարարեց Փաշինյանը: 

«Նոյեմբերի 9-ից հետո մեր հակառակորդներին թվում է, թե ես խուսափելու եմ տարբեր դրվագների մասին խոսելուց: Ոչ, մենք մինչեւ վերջին դետալը այս պատմությունը պետք է բացենք: Եթե մեր ժողովուրդը գտնի, որ ինձ պատի տակ պետք է գնդակահարի, ես գլուխս կախ այդ պատի տակ կանգնած եմ լինելու:

Ասում են՝ եթե այս իշխանությունը մնա, ոչ մի բան չի բացվի: Ընդհակառակը, եթե այս իշխանությունը չմնա, այդ ժամանակ ոչ մի բան չի բացվի, որովհետեւ բոլոր վախկոտներն ու առնետները իրար գլխի են հավաքվել, որ իրենց հարցերը կարողանան լուծել: Դրանց հոխորտալուն մի նայեք, դրանք վախեցած են շան նման»:

Դիտարկմանը, թե ինչու ոչ ոք դատված չէ, Փաշինյանը պատասխանեց. «Իրենք ազատության մեջ են, որովհետեւ Հայաստանում անկախ կայացած դատարան չկա, իսկ ես չեմ ուզում իմ անձնական դատավճիռներով մարդիկ նստեն: Եթե ուզում ենք, որ այս ամենը բացվի, եթե ուզում ենք, որ մեր երկիրը ոտքի կանգնի, եթե ուզում ենք, որ այս խառնակիչներին փողոց դուրս գալու հնարավորություն չտանք, ես ՀՀ քաղաքացիների 60 տոկոսի քվեն եմ ակնկալում հունիսի 20-ի ընտրություններում:

Դուք գիտեք, որ եթե մեր թիմն է իշխանության, դուք ցանկացած պահի կարող ե գնալ ձեզ համար նոր իշխանություն ընտրեք, երբ ուզեք, որովհետեւ ես իմ ձեռքերը կկտրեմ, ձեր ընտրելու իրավունքին չեմ կպնի: Դուք գիտեք, որ այդ հարցում զիջում չեմ անի: Աբովյանում ընտրություն է եղել, մենք ունեցել ենք թեկնածու, քաղաքացու ոչ մի քվեին չենք կպել, մեր պարտությունը ճանաչել ենք:

Իսկ այդ ոհմակի վերադարձն իշխանության նշանակում է, որ ՀՀ քաղաքացին իր ձեռքները կտրում է: Հետեւաբար, մենք այդ 60 տոկոս քվեն մեզ համար չենք ուզում, ձեզ համար ենք ուզում, որովհետեւ ձեր իրավունքի, ձեր իշխանության վերահաստատում է ՀՀ-ում»,-ընդգծեց նա:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40