Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկնել է Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ ընդդիմությանն ուղղված առաջարկը

20.11.2026 14:25
165

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից կրկնել է ընդդիմությանն արված առաջարկը Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ։

 Փաշինյանը թեմային անդրադարձել է Ազգային ժողովում ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում։

«Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը,  և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ Ասում եմ պաշտոնապես, եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, այսինքն՝ իմ փաստարկները համոզիչ չթվան մեր հանրությանը, ես հրաժարական կտամ հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում Սահմանադրությանը, ես էլի պաշտոնապես ասում եմ, ես հաջորդ ընտրություններում՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ, ես չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու»,- հայտարարել է վարչապետը։

Նա հավելեց՝ ընդդիմությունը, կարծես, չի ընդունում այս առաջարկը,  բայց ամեն դեպքում ինքն այն բաց է պահում։

«Սա բաց առաջարկ է, և ես ուզում եմ այս բաց առաջարկը դիտարկել ընդդիմության՝ այս ընթացքում տարբեր առիթներով հնչեցրած փաստարկների համատեքստում։ Այս մարդիկ ի՞նչ են ասում՝ 2026 թվականի հունիսի ընտրությունների արդյունքներն են ուզում ստվերել, լեգիտիմության հարց են բարձրացնում, չգիտեմ ինչ են անում։

Շատ լավ, կա՞ նման խնդիր, բա սրանից լավ առի՞թ։ Մի հատ էլ ասում են Հայաստանում բռնապետություն է։ Որտեղ եք տեսել, որ բռնապետությունը գա ընտրություններից մի քանի ամիս հետո ընդդիմության առաջարկի գնալ հանրաքվեի, ըստ էության, վարչապետի հրաժարականի գնով։ Որտե՞ղ եք նման բան տեսել։ Էլ չեմ ասում՝ եթե բռնապետություն լիներ, ինչի՞ համար էինք ձեզ դիմում, թաթիկներիցդ կբռնեինք, քվեարկել կտայինք, այդպիսի բռնապետություն որտե՞ղ եք տեսել»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձել է նաև ընդդիմադիր որոշ գործիչների հայտարարություններին, թե ժամանակին նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարում, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց հետո առաջադրվեց, և պատմությունն այս իմաստով կրկնվում է։

«Կամ ասում են՝ Սերժ Սարգսյանն էլ ասաց, պատմությունը կրկնվում է, մենք չենք վստահում... Սերժ Սարգսյանն ասաց ու չարեց, դրա համար հեղափոխություն եղավ, բա եթե ես պետք է ասեմ ու չանեմ, դրանից ավելի լավ նվե՞ր ձեզ։ Իմ ձեռքով հեղափոխական վիճակը ստեղծեմ, բերեմ ձեզ մատուցեմ, դուք ասեք չէ՞։ Մենք հրապարակային պլան ենք առաջարկում, իրենք առաջնորդվում են բացառապես գաղտնի պլանով։ Ես ասում եմ, որ իմ քաղաքական վստահելիությունը դնում եմ այս հարցի մեջ, ասում են՝ դուք չունեք քաղաքական վստահելիություն։ Բա շատ լավ, բա որ չունենք քաղաքական վստահելիություն, դա ապացուցելու ամենակարճ ձևը ո՞րն է։ Ես ասում եմ՝ ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք, մենք ձեզ կհեռացնենք ու խռովում, թողնում դահլիճից գնում են»,- ասել է վարչապետը։

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակի նոյեմբերի 23-ին, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին։

 

Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան

20.11.2026 20:39

Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին

20.11.2026 20:36

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը միջազգային ստանդարտները չեն. Արցախ Միություն

20.11.2026 16:53

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել

20.11.2026 16:34

Սյունիքում և Տավուշում լցակայանների աշխատանքներ են դադարեցվել, Արմավիրում հեղուկ գազի պահեստարան է ապամոնտաժվել

20.11.2026 16:09

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

20.11.2026 14:41

ՊՆ-ն արձագանքել է բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 44 դեպքի մասին հայտարարությանը

20.11.2026 14:31

Փաշինյանն ԱԺ ամբիոնից կրկնել է Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ ընդդիմությանն ուղղված առաջարկը

20.11.2026 14:25

Երկուշաբթի արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան

20.11.2026 14:21

Կիեւն ու Մոսկվան ողջ գիշեր հարվածել են իրար՝ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման միջազգային ջանքերի ֆոնին

20.11.2026 11:05

Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Սիսիանում՝ անձրեւ

20.11.2026 11:04

Այսօրվանից ուժի մեջ են մտել նոր կանոններ. դպրոցը, հիվանդանոցը և մարզադպրոցը երեխայի նկատմամբ բռնության մասին պետք է 12 ժամում հայտնեն ոստիկանություն. ի՞նչ է փոխվում ծնողների համար

20.11.2026 10:58