Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես երկրի տնտեսության կարևորագույն օղակ, մշտապես աջակցել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի նախաձեռնություններին

05.01.2026 16:18
576

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպես երկրի տնտեսության կարևորագույն օղակ, մշտապես աջակցել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի նախաձեռնություններին՝ նպաստելով զգալի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։ Այս տարի հատկապես հպարտ ենք, որ միացել ենք Հիմադրամի խոշոր ենթակառուցվածքային ծրագրին մեր ընկերության տունը հանդիսացող Սյունիքի մարզում։

1940-ականներին կառուցված Սպանդարյանի ջրանցքը վերակառուցման կարիք ունի։ Այն վթարային է և ունի ջրի մինչև 70% կորուստ։ Դրա հետևանքով Սյունիքի մարզի 6 բնակավայր զրկված է ոռոգման ջրից։ Վերակառուցումից հետո ջրանցքը կապահովի 2800 հա հողատարածքի ջրամատակարարում, որից կօգտվի ավելի քան 4300 բնակիչ։

Հատկապես հպարտ ենք, որ ԶՊՄԿ ֆինանսական մասնակցությամբ Հիմնադրամի ծրագիրը լուծելու է ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական խնդիր։ Կլիմայի փոփոխության հետևանքով ջրի ահագնացող սակավության պայմաններում ջրային ռեսուրսների հանդեպ հոգատար վերաբերմունքը բոլորիս պարտավորությունն է։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40