ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հարցազրույցից հատված

29.07.2022 16:20
3210

ԶՊՄԿ-ն այս տարվա առաջին կիսամյակում գրանցել է պետբյուջե հարկային մուտքերի աննախադեպ աճ։ Երեկ այս և այլ  խնդիրների վերաբերյալ հանրությանը հետաքրքրող հարցերին 1in.am- ի եթերում պատասխանել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Ստորև ՝ մի քանի հատված այդ հարցազրույցից՝ հանրությանը առավել հուզող հարցերի պատասխաններով

2022 թվականի  առաջին կիսամյակի ՀՀ  ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 104․ 8  մլրդ  դրամ վճարված հարկով։ Կոմբինատը զգալիորեն ավելացրել է հարկերը և կիսամյակի տվյալներով  արդեն իսկգերազանցել է 2021 թվականի տարեկան հարկերի մակարդակը։ Անցած տարվա  արդյունքներով ԶՊՄԿ-ն բյուջե էր վճարելմոտ 49 մլրդ  դրամի  հարկ։  Ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ 1in.am – ի եթերումբացատրել է սրա պատճառները, խոսել է  բնապահպանական խնդիրների և  այլ հարցերի մասին։ Հարցազրույցից մի քանի հատված ՝ ստորև։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ այս հղումով։ Հարցազրույցի հատվածը՝ այստեղ https://www.youtube.com/watch?v=IWZ_1CfroFI 

Պարոն  Ջհանյան, նախ շնորհակալ  ենք  այսօր մեր հյուրը լինելու համար, Հայաստանի հարկային պատմության մեջ չի  եղել նման  դեպք,  երբ  6  ամսվա ընթացքում այսքան հարկ մուտք  լինի բյուջե, կբացատրեք  ինչո՞վ  է պայմանավորված  այսամենը։

Հարկային մուտքերը ռեկորդային են, ոչ միայն 6 ամսվա կտրվածքով, նման ցուցանիշներ  չեն գրանցվել  ՀՀ  անկախ պետությանպատմության ընթացքում նունիսկ մեկ տարվա կտրվածքով և դա  ցույց է տալիս, որ  արվում են քայլեր, որ ՀՀ կարևորագույն և խոշորագույն հիմնարկը  ապահովի նաև պետության  հարկային մուտքերի ավելացում։

Ինչո՞վ է  պայմանավորված։ Պետ․ եկամուտների կոմիտեն ասում է՝  կոմբինատի հարկերն  ավելացել են՝ ռոյալթիի, բնապահպանական վճարի բարձրացման  հետևանքով։  Խոսենք  մի քանի պատճառների մասին։

Պատճառները մի քանիսն են։ Առաջին և  հիմնական պատճառն  այն է, որ մետաղների համաշխարհային գները  անցած  տարի և  այս տարվա  առաջին կիսամյակում շատ բարձր են եղել՝  նախորդ  տարիների համեմատ։ Որպես  երկրորդ պատճառ շեշտենք հարկային բեռի ավելացումը։ Պատճառներից կարևորը նաև այն է, որ ԶՊՄԿ նոր ղեկավարությունը փորձում է  ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը, իսկ արդյունավետությունը իհարկե նաև ազդեցություն ունի վճարված հարկերի վրա․արդյունավետ  աշխատելու դեպքում  ծախսերը կրճատվում են,  շահույթն  ավելանում է, ավելանում են նաև հարկային մուտքերը։

Տուրքերի ավելացումը իհարկե կարևոր պատճառ է, բայց՝ ոչ  հիմնականը, այսինքն եթե չլինեին արտահանման տուրքերի ավելացումը, մենք էլի ռեկորդային ցուցանիշ էինք ապահովելու։

Արտահանումն ավելացե՞լ է։

Արտահանման ավելացումը կանխատեսում ենք տարվա կտրվածքով, այսինքն՝ այս տարի  կունենանք արտահանման աճ՝ նախորդ տարվա համեմատ, բայց առաջին կիսամյակում դեռ այդ ավելացումը չենք գրանցել։ Հիմնական տարբերությունը կտեսնենք  երկրորդ կիսամյակում։

Երբ  դիտարկում  ենք 1000 խոշոր հարկատուների ցուցակը, հանքարդյունբերությամբ զբաղվող ընկերությունները  առաջին հորիզոնականներում են հարկային մուտքերի տեսանկյունից, սա որոշակի միտում է ենթադրում՝ երբ մի կողմից  մենք հայտարարում ենք որ  տնտեսության  շոգեքարշ  չենք  դիտարկում հանքարդյունաբերությունը, մյուս կողմից տեսնում ենք, որ այն դառնում է տնտեսության շոգեքարշ։ Այստեղ դիսոնանս չի՞ առաջանում։

Առանց հանքարդյունաբերության դժվար է  տնտեսական աճ  ապահովել ՀՀ-ում, կարծում եմ, ունենք  նախադրյալներ էլ  ավելի զարգացնելու  ոլորտը, ունենք համապատասխան  հիմքեր։ Պետության հիմնական նպատակներից է՝ բարեկեցիկ կյանք ապահովել ազգաբնակչության համար։ Բարեկեցիկ կյանք կարող ենք ապահովել երկարատեւ տնտեսական աճ ապահովելով։ Այսինքն՝  եթե երկրի տնտեսությունը տարիներ շարունակ ունի տնտեսական աճ, դա չի կարող չհանգեցնել բարեկեցության բարձրացման։ Մենք տեսնում ենք եւ կառավարությունը  նույնպես տեսնում է, որ տնտեսական աճի ապահովման հիմնարար տարբերակը հանքարդյունաբերության ոլորտի զարգացումն է։

Ոլորտի  կարևորագույն խնդիրներից են  բնապահպանական խնդիրները, և օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ  երևում էր՝ կեղտաջրերը լցվում են Ողջի գետը։ Ինչի՞  հետևանք էր դա և արդյոք խնդիրը կարգավորված է։

Ընկերության համապատասխան ստորաբաժանումները  վերլուծում են իրավիճակը և շուտով  պարզ  կլինի խնդրի պատճառը  կապվա՞ծ է կոմբինատի հետ թե ոչ։ Մեր մասնագետները նախնական  ասել են, որ  դա նման էր ցեխաջրերի, բայց քանի որ մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս խնդիրներն, համապարփակ հետաքննություն ենք իրականացնելու, որպեսզի պարզենք պատճառները։ 

Ընդհանուր առմամբ, բնապահպանական  հարցերն ու խնդիրները հիմնարար հարցերից է մեզ համար։ Իհարկե շատ պրոբլեմներ կան կուտակված այդտեղ։ Խոսքը միայն  կոմբինատի մասին չէ, ոլորտում եւ ընդհանրապես երկրում շատ բնապահպանական խնդիրներ կան կուտակված։ ԶՊՄԿ ի հետ կապված մենք այդ հարցերին շատ լուրջ ենք վերաբերվում։ 

Այդ ուղղությամբ նոր քայլեր մշակվո՞ւմ են

Իհարկե մշակվում են, և սկսել ենք անել նոր քայլեր։ Մի օրինակ բերեմ, ընթացիկ տարվա  առաջին կիսամյակում ԶՊՄԿ-ն  5 մլրդ․ դրամի ներդրումներ է կատարել միայն բնապահպանական ուղղվածությամբ։ Ուզում եմ ընդգծել սա, որ այդ ծավալի ռեսուրսներ կոմբինատը հիմա ուղղում է այդ խնդիրների լուծմանը։ Կա և այդ ուղղությամբ ներդրումների ծավալային աճ և փորձում ենք ցուցաբերել համակարգված մոտեցում։ Մենք ներգրավում ենք միջազգային լավագույն մասնագետների, որպեսզի խնդիրները լուծվեն ամենաբարձր ստանդարտներով։ Դա երկար պրոցես է, և մենք քայլ առ քայլ հասնելու ենք դրան, որ բնապահպանական նորմերը համապատասխանեն միջազգային ստանդարտներին։ 

Շա՞տ ենք հեռու այդ ստանդարտներից

Գնահատականը պետք է տան հենց այդ մասնագետները, որոնց հրավիրել ենք, և որոնք ներգրավված են այդ խնդիրները ուսումնասիրելու մեջ։ Իրենք կտան գնահատականը, թե որքանով ենք հեռու։ Մենք ուզում ենք հնարավորիս մոտ լինել, որքանով ենք հեռու՝ կասեն մասնագետները շուտով, և մենք կփորձենք հնարավորինս մոտ գալ։  

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24